Şimdi yükleniyor

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը խոսել է գերիների խնդիրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին խոսել է հայ ռազմագերիների դեռեւս չլուծված խնդրի մասին։
«Դեռեւս լուծված չէ ռազմագերիների, պատանդների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ նրանք բոլորը պետք է վերադարձվեին հայրենիք, բայց, ցավոք, դեռեւս Ադրբեջանում ունենք պահվող մարդիկ։ Այս խնդրի լուծման հարցում մենք չունենք տարակարծություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Yorum gönder