KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայ-իրանական նոր գազամուղ

Հայ-իրանական նոր գազամուղ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
533 0

Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին ադրբեջանական Թրենդ գործակալությանն ասել է, թե Վրաստանն ու Իրանը պետական մակարդակով չեն բանակցում Իրանից Վրաստան գազի մատակարարման շուրջ: Նա ասել է, որ տեսականում կա մատակարարման տարբերակ՝ թե Ադրբեջանի տարածքով, թե Հայաստանի, բայց Վրաստանի շուկայի համար օպտիմալը ներկայում ադրբեջանական գազի մատակարարումն է:
Ադրբեջանի տարածքով իրանական գազի տարբերակի մասին խոսելիս Վրաստանի փոխնախարարն ասել է, թե կա Իրանից Ադրբեջան գազամուղ, իսկ Ադրբեջանից էլ՝ Վրաստան: Հայաստանի տարբերակում հնարավոր է այսպես ասած սվոպ մատակարարումը, այսինքն փոխանակումը՝ Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ դրա դիամց էլ Հայաստան եկող ռուսական գազից ստանում է Վրաստանը՝ իրանականի փոխարեն:
Այդ տարբերակը սակայն պահանջում է չորրորդ կողմի՝ Գազպրոմի մասնակցություն ու համաձայնություն: Իսկ այստեղ խնդիրները թե տնտեսական են, թե քաղաքական:
Մի քանի ամիս առաջ խոսվում էր այն մասին, որ Վրաստանը, Գազպրոմն ու Իրանը բանակցում են այդ հարցի շուրջ: Հայաստանն էլ ստեղծեց 100 տոկոս պետական Էներգաիմպեքս կազմակերպությունը, որն իրավունք ունի գազ գնել Իրանից՝ երրորդ երկրների վաճառելու համար:
Բայց, ըստ ամենայնի, Իրանը, Գազպրոմն ու Վրաստանը չեն կարողացել պայմանավորվել եւ գալ շահեկան համաձայնության, որը Վրաստանի համար կլինի ձեռնտու:
Եթե իրավիճակը ենթարկենք փոքր ինչ կոպիտ մաթեմատիկական հաշվարկի, ապա ակնհայտ է, որ տնտեսական շահեկանության խնդիր կառաջանա այն դեպքում, երբ տարանցման գործընթացում ներգրավված է երկու սուբյեկտ: Ի վերջո, Հայաստանը տարանցման համար պետք է ակնկալի իր հասանելիքը, իսկ Գազպրոմն էլ՝ իր:
Դրան ավելանում է նաեւ խնդրի քաղաքական կողմը, կապված թե վրաց-ռուսական հարաբերության հետ, թե հայ-ռուսական, նկատի ունենալով Իրանի հետ հարաբերության խորացման հարցում Ռուսաստանի խանդի հանգամանքը:
Այդպիսով, իրանական գազի ներկրումը Վրաստան բախվում է իսկապես տնտեսա-քաղաքական լուրջ խնդիրների, եւ հասկանալի է դառնում, թե ինչու չի ստացվում այդ հեռանկարի գործնականացումը: Նախորդ տարի, դեռեւս մինչեւ Հայաստանում կառավարության փոփոխությունը, Իրանը հայտարարեց, թե վրացական մասնավոր մի ընկերության հետ կնքել է պիլոտային ծրագրի համաձայնություն, բայց Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը ներկայում հայտարարում է, թե կառավարությունը չի ստացել այդ համաձայնության մասին որեւէ դիմում որեւէ մասնավոր ընկերությունից, քանի որ մասնավոր ընկերությունները, ունենալով Վրաստան գազի ներկրման ու վաճառքի ազատ իրավունք, այդուհանդերձ պետական խողովակաշարերով դրանք իրականացնելու համար պետք է ստանան կառավարության թույլտվությունը:
Ադրբեջանի տարածքով իրանական գազի ներկրումը Վրաստանի համար կարող է տնտեսապես լինել ավելի ձեռնտու, այն մաթեմատիկական տրամաբանությամբ, որ այդտեղ չկա տարանցումից շահ ակնկալող երկրորդ կողմ: Բայց, այստեղ էլ առկա են իհարկե տնտեսական ու քաղաքական ուրույն խնդիրներ: Բաքուն շահագրգռված չի լինի, որ Վրաստանը գազ ստանա Իրանից, քանի որ այդ դեպքում քիչ գազ կգնի Բաքվից: Մյուս կողմից, Իրանն անկասկած առավել շահագրգռված է Վրաստանի հետ կապվել Հայաստանով՝ ցանկացած հարցում, քան Ադրբեջանով, որի հետ քաղաքական հարաբերությունն այդքան էլ անամպ եւ հուսալի չէ:
Բայց Հայաստանն էլ Իրանի համար հուսալի տարանցիկ ճանապարհ չէ, քանի որ «արանքում» կա Ռուսաստանի ազդեցությունը, իսկ տվյալ դեպքում՝ Գազպրոմը:
Այդ իրավիճակում, Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարման մասին խոսակցությունները գերազանցապես մնալու են ընդամենը հռետորաբանության մակարդակում, քանի դեռ օրակարգում չի հայտնվել նոր գազամուղի կառուցման հարցը եւ Հայաստանը, Իրանն ու նաեւ Վրաստանը չեն սկսել կոնկրետ խոսակցություն այդ թեմայով: Գազամուղ, որը կունենա տարանցիկ թողունակություն, ի տարբերություն հայ-իրանական ներկայիս գազամուղի, որը հենց Ռուսաստանի ազդեցությամբ կառուցվեց նեղ տրամագծով՝ ուղիղ տարանցման համար դառնալով անպիտան:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir