KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լավրովը բացահայտեց Հայաստանի քաղաքական դասի առանցքային խնդիրը

Լավրովը բացահայտեց Հայաստանի քաղաքական դասի առանցքային խնդիրը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
424 1

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին անդրադարձել է Հայաստանի համար գազի գնի հարցին, խոսել արցախյան խնդրի մասին, անդրադարձել Հայաստանում ռուսական կորպորացիաների գործունեությանը: Այդ ամենում բավականին ակնառու է եղել Լավրովի դժգոհությունը, որը հասկանալիորեն արտահայտում է ՌԴ իշխանության որոշակի դժգոհությունը Հայաստանի հետ հարաբերության առումով: Մենք առիթ ունեցել ենք այդ մասին խոսել հեղափոխությունից հետո բազմաթիվ անգամներ, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է անցնեն հետհեղափոխական իրավիճակի ադապտացիոն բարդ փուլով, որը կարող է տևել ընդհուպ տարիներ:

Ռուսաստանի համար ոչ միայն քաղաքական, այլևս հոգեբանական առումով չափազանց բարդ է համակերպվել ինքնիշխան Հայաստան հասկացության ու երևույթի հետ: Մյուս կողմից, Հայաստանը չունի այլընտրանք՝ քան աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի Մոսկվան անցնի այդ ադապտացիոն փուլը: Վերջին հաշվով, դա մի իրավիճակ է, որտեղ կողմերից որևէ մեկի շահերից չի բխում դուռը մյուսի երեսին շրխկացնելը, բայց, միևնույն ժամանակ, կողմերից մեկը համարում է, թե դուռը պետք է ունենա մեկ բանալի և այդ մեկ բանալին պետք է լինի իր մոտ: Որովհետև Հայաստանի ինքնիշխանությունը լոկ խորհրդանշական հասկացություն չէ, այլ տարիների, տասնամյակների և հարյուրամյակների պատմա-քաղաքական դառը փորձառությամբ արձանագրված մի ճշմարտություն, որ մեր բարդագույն ռեգիոնում, անկախ ուժերի հարաբերակցությունից և աշխարհաքաղաքական եղանակից, ինքնիշխանությունը Հայաստանի համար ռազմա-քաղաքական ճկունության առանցքային միջոց է, ոչ թե լոկ նպատակ:

Այդպիսով, հայ-ռուսական հարաբերության այդ բարդ, ադապտացիայի և դիմակայության զուգորդմամբ ընթանալիք ծանր փուլը դառնում է անխուսափելի, որովհետև հակառակ պարագայում ինքնիշխանության հաշվին հայ-ռուսական բարեկամությունը Հայաստանի համար արժենում է կյանքեր ու տարածքներ: Դա ունի ոչ միայն վաղ պատմական, այլ բավականին թարմ ցավալի և ողբերգական օրինակներ: Հայաստանում ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ազգովի հիշում էինք Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, որոնք իրենց սխրանքի, ինքնազոհաբերման գնով պահեցին այն ինքնիշխանությունը, որը, այսպես կոչված, քաղաքական դասը հանձնել էր քայլ առ քայլ: Ահա այստեղ թերևս հանգում ենք հարցի առանցքային կողմին՝ քաղաքական դասի պատասխանատվությունը: Եվ այստեղ խնդիրը չունի միայն իշխանական կողմ: Մյուս կողմում է նաև ընդդիմությունը, կամ ընդհանրապես, քաղաքականությամբ զբաղվող բոլոր սուբյեկտները: Այդ խնդրի առավել ցայտուն, ցցուն և ցավալի դրսևորումը Հայաստանը տեսավ պետականության համար բախտորոշ՝ 2013-16 շրջափուլում, երբ Հայաստանի քաղաքականության հանդեպ ռուսական քաղաքականության ահռելի ճնշումը իրականացվում էր նաև հայաստանյան ընդդիմության կամ, այսպես ասած, ընդդիմության միջոցով, որովհետև Սերժ Սարգսյանին ընդդիմադիր ուժերը, գործնականում անձին էին ընդդիմություն, ոչ թե քաղաքական այն իրողություններին, որոնք Հայաստանը դնում էին ահռելի ռիսկեր պարունակող ճնշման տակ, այդպիսով թուլացնելով քաղաքական դիմադրողականությունն ու մեծացնելով արտաքին ագրեսիայի հավանականությունը:

Ներկայումս իրավիճակը տարբեր է և առանցքային տարբերությունն այն է, որ կա հասարակական վստահություն վայելող քաղաքական ղեկավարություն, ինչը տալիս է դիմադրունակության բավականին բարձր աստիճան: Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանին ադապտացիոն փուլով անցկացնելու հարցում Հայաստանն ունի հնարավորինս մեծ և ամուր գործիքակազմի և ռեսուրսների խնդիր, և այստեղ է, որ ի հայտ է գալիս քաղաքական դասի հարցը: Ցավոք սրտի, այս պահին այդ հարցն ի հայտ է գալիս գրեթե ամոթալի տեսքով, երբ Լավրովի հայտարարությունները Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր դիրքավորում որդեգրած ուժերի մի նկատելի շրջանակ դարձնում է ներիշխանական հարաբերություն պարզելու գործիք, փաստորեն առավել մեծացնելով Հայաստանին ուղղված հարվածի թափը: Այդ ուժերի հանրային կշիռը, անշուշտ, խիստ փոքր է դրանով քաղաքական էական խնդիր ստեղծելու համար, սակայն բուն խնդիրը այստեղ այն է, որ Հայաստանում հերթական անգամ դրսևորվում է երկրի քաղաքական ինքնիշխանության ու պետական արժանապատվության անբեկանելի սկզբունքի հարցը, որ պետք է վեր լինի ցանկացած քաղաքական հարաբերության հարթությունից, և ավելին՝ ձևավորի քաղաքական հարթության սկզբունքային նշաձողը: Լավրովն առայժմ կամա, թե ակամա բացահայտեց Հայաստանում քաղաքական դասի պետական մտածողության լուրջ խնդիրը, որը հնարավոր չէ անվերջ քողարկել նույն այդ մտածողության մասին ամպագոռգոռ բառերով:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

İlgili Yazılar

1 Yorum

  1. Elif - -

    Açıklamalı bir yazı basarilar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir