Արտաքին քաղաքական կողմնորոշման, կամ այլ կերպ ասած վեկտորի փոփոխման դիսկուրսը հասել է գագաթնակետին: Թունդ արևմտամետ/հակառուսները հավաքվել ու բարձրաձայնում են, որ այլևս սպասելու ժամանակ չկա, վեկտորը փոխենք փրկվենք, քանի որ Վրաստանը կողմնորոշվել է Արևմուտք, Ադրբեջանը՝ Թուրքիա-Ռուսաստան դաշինք, մնում է Հայաստանը, որն այլևս այլընտրանք չունի և միակ ճանապարհը դեպի ԱՄՆ/ԵՄ: Ռուսամետները զգուշացնում են այն տնտեսական և անվտանգային կոլապսից, որն սպառնում է Հայաստանին, եթե նա վերջնականապես գնա դեպի Արևմուտք, որովհետև նրա հետ կյանքի ու մահու առճակատման մեջ մտած Ռուսասատանը չի ների և հերթական անգամ կպատժի: Որ կողմն է ճիշտ, մոտակա վեց յոթ ամսվա իրադարձությունները ցույց կտան, հստակություն չկա, պետական ղեկավար այրերը որոնք տիրապետում են շատ ավելի մեծ ինֆորմացիայի, իրենք էլ չգիտեն, դա զգացվում է նրանց խոսքից և հռետորաբանությունից: Ես մի բանում համոզված եմ, որ հյուսիսից եկող պատիժը խիստ է լինելու, խիստ և վտանգավոր: Համոզված եմ նաև, որ ժողովրդավարության և ինքնիշխանության մասին դասախոսությունների ու հուզական հայրենասիրական պաթոսախառն ելույթների փոխարեն ճիշտ կլինի մտածել այդ պատժից խուսափելու մասին: Համոզված եմ նաև, որ 44-օրյա պատերազմում Մոսկվայի և Թեհրանի իներտ դիրքորոշումը ինչ որ տեղ արևմտյան կողմնորոշման համար հասցված ապտակ էր, որը կրկնվեց, ընդհուպ մինչև Արցախի հայաթափում: Կարող է արդյոք հավաքական Արևմուտքը կայուն անվտանգային երաշխիքներ տալ և ապահովել հերթական պատժից: Բացի անզեն եվրոդիտորդների քաղաքացիական առաքելությունից և զենք վաճառելու մասին հրապարակումներից դեռևս ոչինչ պարզ չէ: Запад нам поможет, ասում են արևմտամետները և հավելում, որ ռուսները մեր թշնամիներն են: Եթե Արևմուտքը մեր թիկունքին է, Այդ դեպքում ինչու է՞ վարչապետը խոսում մի քանի գյուղի համար անխուսափելի պատերազմի մասին: Նույնպես անհասկանալի է, նշանակում է, որ վստահ չէ արևմտյան արագ օգնության առումով, եթե Ալիևը օգտագործի իր համար այս ոսկե պահը և Հայաստանը հասցնի Ակեքսանդրոպոլի պայմանագրին, Արևմտյան Ադրբեջան նարատիվը դրա ապացույց: Ադրբեջանը պահանջված և հուսալի գործընկեր է և ըստ Ֆոն դեր Լայենի, և Պուտինի համար, իսկ թուրք-ադևբեջանական միաձուլումը ռազմաքաղաքական հենքով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի տրորի իր հարավային հենարանի ոտքը: Իրանի գործոնը ևս անտեսելը անթույլատրելի , Թեհրանը դեմ է հարավկովկասյան տարածաշրջանում արևմտյան ազդեցության տարածմանը: Թերևս շատ երկար վերլուծություններով կարելի է շարունակել այս դիսկուրսը, բայց մի բան պարզ է, որ, որ կողմ էլ գնանք հավասարաչափ կունենանք անվտանգության որոշակի չափաբաժնով սպառնալիքներ: Ելքը?, կհարցնեն շատերը: Իմ կարծիքով առայժմ կանգնել եղած իրադրության վրա և խուսափել արտաքին քաղաքական կտրուկ տեղաշարժերից: Կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը և փորձել կարգավորման գնալ երկկողմանի՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, որովհետև և ռուսական և արևմտյան մոդերատորությունը կարող են հավասարապես հանգեցնել իրավիճակի բարդացմանը: Հայաստանին անհրաժեշտ են միաժամանակ և արևմտյան, և ռուսական, և իրանական բարեկամական դիրքորոշումները: Այս կամ այն բևեռ նետվելը երկիրը կարող է տանել ուկրաինական կամ սիրիական սցենարի: «Անհնար է իրագործել ձեր առաջարկը», կարձագանքեն շատերը: Ես կպատասխանեմ, «հնարավոր է, բայց շատ դժվար»: Այստեղ է, որ դիվանագիտությունն իր խոսքը պետք է ասի… :
Գարիկ Քեռյան: Մեր խնդիրների լուծումը տարածաշրջանում է
122 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.