Հայ-ադրբեջանական ոչ բարեկամական, կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը սկսել են անվանել էլեկտրոնային դիվանագիտություն, ես կասեի վիրտուալ-էլ. փոստով դիվանագիտություն: Այն շատ նման է վոլեյբոլի խաղի, երբ կողմերից յուրաքանչյուրը որսալով գնդակը, այն նետում է խաղի մեջ մտած իր մրցակցին: Այնպես որ կարող ենք անվանել նաև վոլեյբոլային դիվանագիտություն: Այս դեպքում գնդակը խաղաղության պայմանագրի նախագիծն է, որը հերթական մշակումից հետո էլ. փոստով ուղարկվում է Երևան, որոշ ժամանակ անց Երևանից Բաքու: Դժվար է ասել, թե երբ և ինչ արդյունքներով կավարտվի այս կարգավորումը նման գործիքակազմով: Դժվար է կանխատեսում անել, որովհետև և հայկական, և ադրբեջանական տարբերակները չեն հանրայնացվում և գաղտնաղերծվում: Մինչ Արցախի հայաթափումը գլխավոր խոչընդոտը այնտեղ գոյատևող հայկական իշխանությունն էր և հայկական զինված ուժերը: Այժմ հակասությունների կենտրոնում, ինչպես, որ հուշում են պետական այրերի որոշ հսյտարսրություններ, սահմանների ճշտման, անկլավների, Զանգեզուրով միջանցքի և փախստականների վերադարձի շուրջ տարակարծություններն են: Փորձագիտական շրջանակները լրիվ անտեղյակ են մանրամասներին, որի պատճառով դեկլարատիվ դատողություններից և քարոզչական հայտարարութուններից այն կողմ չեն անցնում: Իհարկե դիվանագիտական աշխատանքն ինքնին գաղտնիություն է պահանջում, ինչպես, որ հատուկ ծառայությունների և հետախուզության դեպքում է: Սակայն կա նաև հարցի մյուս կողմը: Զարգացած երկրներում որպես կանոն, պետական մարմինները որոշումներն ընդունում են ուղեղային-հետազոտական կենտրոնների առաջարկությունների ու նրանց իրականացրած փորձաքննության արդյունքների հիման վրա: Սահմանների ճշտման, անկլավների, կապուղիների և փախստականների խնդիրների լուծումից է կախված անվտանգային իրավիճակը, Հայաստանի ներքին և արտաքին կայունությունը: Երևանում ստացել են Բաքվից ուղարկված հերթական տարբերակը, ի պատասխան Երևանից ուղարկվածի: Եվ այսպես շարունակ ձգվում է էլեկտրոնային դիվանագիտության երկկողմանի խաղը, որը կարող է ձախողվել և լարվածության նոր ալիքի պատճառ դառնալ: Իմ կարծիքով առավել մտահոգիչ և վտանգավոր է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվում շրջանառվող գաղափարը:
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Գարիկ Քեռյան: Էլեկտրոնային դիվանագիտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
Գարիկ Քեռյան: Էլեկտրոնային դիվանագիտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
183 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.