Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Պատերազմների հիմքում տնտեսական շահերն են

Ինչպես բոլոր ժամանակների քաղաքական-հասարակագիտական մտքի բարձրագույն ռահվիրա Կարլ Մարքս է ասել … քաղաքական վերնաշեքը հենվում տնտեսական բազիսի վրա: Տնտեսական իրողություններն են պայմանավորում բոլոր քաղաքական գործընթացները: Փողն ու տնտեսական շահն են ուղղորդում քաղաքականը: Առաջին հերթին սա վերաբերում է հատկապես պատերազմներին, նրանց հիմնապատճառները ևս տնտեսական են: Այլ կերպ չի լինում, պարզապես պատմությունը որևե հակափաստարկի օրինակ չի տալիս: Այս համատեքստում պետք է դիտել նաև ներկա պատերազմը Իրանի դեմ: Նավթի, գազի, հազվագյուտ մետաղների և ուրանի պաշարներին տիրելու և վերահսկելու համար են այսօրվա պատերազմները: Ժողովրդավարութուն պաշտպանելու կարգախոսն արդեն ծիծաղելի է: Վենեսուելական նավթի հարցը «լուծելուց» հետո անհրաժեշտություն առաջացավ «լուծել» նաև իրանական էներգառեսուրսների հարցը: Սա նաև կարևոր է արաբական երկրների ռեսուրսների վրա ձեռք բերված վերահսկողությունը ամրապնդելու համար: Պարզ երևում է նաև չինական տնտեսական էքսպանսիային # դիմագրավելու ամերիկյան քաղաքականությունը: Չինաստանի առջև փակելով վենեսուելական նավթի փականները, ԱՄՆ-ը հաղթանակի դեպքում կփակի նաև իրանական և արաբական նավթա-գազային փականը: Սակայն Ամերիկյան ստրատեգները հնարավոր է, որ մեկ այլ մարտահրավերի առջև կանգնեն: Շեշտակի աճող նավթի ու գազի գները զգալիորեն ամրապնդում են Ռուսաստանի դիրքերը: Ռուսական ռեսուրսների վրա վերահսկողությունն ուղղակի անհնարին է: Մոսկվայի ղեկավար այրերը արդեն խոսում են ԵՄ-ից լրիվ հրաժարվելու և ասիական ուղղության վրա թեքվելու մասին, այս գործում առաջին հերթին եվրաբյուրոկրատներն են մեղավոր, նախատեսել են մեկ տարվա ընթացքում լրիվ հրաժարվել ռուսական էներգոռեսուրսներից: Այս հենքի վրա ամրապնդվելու է Մոսկվա-Պեկին համագործակցությունը: ԱՄՆ դիքորոշումների և որոշումների փոփոխությունների վրա ազդող գործոններն ևս տնտեսական են: Յուրաքանչյուր պատերազմական օր , արժի մեկ միլիարդ դոլար: Իրանի անվերապահ կապիտուլյացիա պահանջող Թրամփի վարչակարգը արդյոք՞ անտեսել է այս հանգամանքը և միթե՞ հասկանալի չէ, որ կապիտուլյացիա հասնել հրթիռներով հնարավոր չէ: Ցամաքային գործողության համար մեծաքանակ ցամաքային բանակ ԱՄՆ չունի: Պարզ չէ նաև որքան ժամանակ կպահանջվի իրանական ռազմական կարողությունների ոչնչացման համար, որն արդեն ծանր բեռ ե դառնում Իսրայելի համար: Եվ վերջում, վաղ է խոսել կողմերից որևե մեկի հաղթանակի կամ ջախջախնան մասին:

Yorum gönder