Գարիկ Քերյան: Դուշանբեի հանդիպման ուղերձները
ԱՊՀ պետությունների ղեկավարների Դուշանբեի հանդիպումը ևս, ինչպես, որ ՇՀԿ Չինաստանում գումարված գագաթնաժողովը, ունեցավ իր միջազգային ուղերծները: Շանհայան ուղերձների մասին արդեն գրառումով կիսվել եմ: Եվ այսպես, ինչ ցույց տվեց Դուշանբեն, որ պետք է հաշվի առնել արտաքին քաղաքական քայլերի ժամանակ: Մեզ համար թերևս ամենակարևորը Պուտին-Ալիև հանդիպում/հաշտեցումն էր: Մոտ մեկ տարի ձգված ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը սկսում է վայրէջք ապրել: Պատճառներն իհարկե բավականին շատ են, բայց առաջնայինը, որ ստիպեց Կրեմլին հաշտության եզրեր գտնել, դա ուկրաինական շարունակվող պատերազմի հրամայականներն են. ամեն գնով խուսափել հակառուսական երկրորդ ճակատի բացումից, շրջանցել պատժամիջոցները նաև ադրբեջանա-թուրքական տանդեմի միջոցով և ապահովել ռուս-իրանական ռազմավարական համագործակցության կոմունիկացիաները Ադրբեջանով: Հաշտեցումը նշանակում է նաև, որ Ալիևը բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Հաշտեցումը պահանջված էր Ռուսասատանի համար որովհետև Ադրբեջանին աջակցում և համակրում են ոչ միայն Թուրքիան, այլև ԱՊՀ անդամ չորս թյուրքական պետություններ: ՌԴ-Ադրբեջան լարվածությունը զգալիորեն ակտիվացրել էր նաև արևմտյան և հատկապես բրիտանական կառույցներին, որոնք շատ ինտենսիվ աշխատում են Ալիևին հակառուսական ճամբար տանելու ուղղությամբ: Եվ վերջապես հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում կրկին մոդերատորության ստանձնման Կրեմլի ձգտումն է, հատկապես Վաշինգտոնում Թրամփի հովանավորությամբ փաստաթղթերի ստորագրումից հետո: Հիշենք, որ ռուսական 102 ռազմաբազայի պահպանման խնդիր կա: ՀՀ վարչապետի մասնակցությունն էլ կրկին անգամ արձանագրեց այն իրողությունը, որ քաղաքական և տնտեսական/էներգետիկ շահերը դեռ երկար ժամանակ եվրաինտեգրումը պահելու են թղթային, ոչ իրատեսական հարթության վրա, երբ անունը կա, բայց ամանում չկա:
Share this content:
Yorum gönder