KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ի՞նչ է ասում ԱՄՆ-ը Հայաստանին.

Հակոբ Բադալյան: Ի՞նչ է ասում ԱՄՆ-ը Հայաստանին.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
115 0

Օրեր առաջ Հայաստանում անթաքույց ոգեւորությամբ ցիտվում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանի խոսքն այն մասին, որ Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա առեւտրային ճանապարհը ուժով բացելու դեպքում ԱՄՆ կգործադրի բոլոր հնարավոր գործիքները, այդպիսի առեւտրային ուղու ստեղծումից խուսփելու համար:

Այստեղ ինքնին կան հարցեր, օրինակ, թե ինչ է նշանակում «հնարավոր բոլոր գործիքներ» եւ որքանով դրանք հնարավոր լինելուց զատ, կարող են լինել բավարար: Ի վերջո, ինչպես ասել եմ բազմիցս, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն այդտեղ լինելու է ընդամենը միջոց, գործիք, հետեւաբար ԱՄՆ գործ է ունենալու ավելի խոշոր եւ հետեւաբար ուժեղ խաղացողների հետ:

Բայց, դրանից զատ, ուշադրությունից դուրս է մնացել Օ Բրայանի հայտարարության մեկ այլ, ոչ պակաս, իսկ գուցե ամենւից կարեւոր դրվագը՝ «Եթե Կենտրոնական Ասիայից առեւտուրը իրականացվի Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առեւտրային ուղու բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրան մաս կազմել»:

Ի՞նչ է նշանակում «մաս կազմել»: «Մաս կազմելն» ի՞նչ ձեւով, ի՞նչ մեխանիզմով է պատկերացնում Միացյալ Նահանգները եւ դա ի՞նչ առաջարկ է ենթադրում Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային:

Ի դեպ, այդ առնչությամբ թեման շոշափել եմ դեռեւս 2022 թվականի հուլիսին, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir