Արմինե Գ. Մարգարյան: Հայաստան-Ադրբեջան քաղաքացիական հասարակության երկխոսություն
Ամիսն ավելի քան ակտիվ էր հայ-ադրբեջանական քաղաքացիական հասարակության երկխոսության առումով:
Նման երկխոսություններ շատ կան՝ տարբեր միջազգային գործըկերների նախաձեռնությամբ: Այսինքն, հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հանդիպում և քննարկում են երկու հասարակություններին հուզող հարցերի լայն շրջանակ: Ձեր խոնարհ ծառան նույնպես դրանցից մի քանիսին մասնակից է:
Հեշտ գործ չի իրականում, որովհետև պահանջում է և’ լսելու ունակություն, և’ մասնագիտական կարողություններ, և’ զգոնության հետ համեմված կառուցողականություն, և’ հայաստանյան տարբեր, շաաաաաատ տարբեր շերտերի մտահոգությունները ներկայացնելու ունակություն և ցանկություն:
Բայց ավելի դժվար գործ է դրանցից հետո հրապարակային մեսիջներ հաղորդելու գործը: Մի կողմից պետք է կարողանաս ներկայացնել ադրբեջանական հասարակությանը հուզող թեմաները, մյուս կողմից ցուցաբերես պրոֆեսիոնալիզմ՝ ակամայից ադրբեջանական կողմի քարոզիչի դերում չհայտնվելու համար:
Ինչու եմ այս ամենն ընգծում: Միանշանակ, կոնֆլիկտը հաղթահարելու ամենագործուն միջոցը երկու հասարակությունների միջև երկխոսությունն է: Այլ տարբերակ չկա: Սա ժամանակատար գործընթաց է և շաաաատ փխրուն: Հետևաբար, նմանատիպ գործընթացներում ներգրավված քաղհասարակության ներկայացուցիչների՝ հայաստանյան հանրությանն ուղղված մեսիջինգը պետք է լինի շատ պրոֆեսիոնալ՝ հաշտեցման գործընթացին ակամայից չվնասելու համար:
Երկու կառավարությունների ջանքերի շնորհիվ իրականացվող 5+5 ֆորմատը հոյակապ նախաձեռնություն է, քանի որ ընդգծում է մեր և Ադրբեջանի իշխանությունների հանձնառությունը՝ խթանելու երկու հասարակությունների միջև երկխոսությունը: Միևնույն ժամանակ, ցավալիորեն պետք է ընգծեմ, որ Լաչինի միջանցքը փակած տիկնոջ ներկայությունը Հայաստանում ի սկզբանե ոչ միայն ստվերեց այդ ջանքերը, այլ նաև լայն հանրության շրջանում նեգատիվի մեծ չափաբաժին ապահովեց ֆորմատի հետագա գործունեության համար: Ի սկզբանե պետք էր հաշվարկել այս հանգամանքը՝ և ամենևին ոչ ի վնաս Ադրբեջանի, այլ՝ ի օգուտ երկու հասարակությունների հաշտեցման: Այլապես, Բաքվից վերադարձած հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների հասցեին ֆեյսբուքում հնչող ագրեսիվ խոսքը շատ սխալ մեսիջներ է հաղորդելու հենց ադրբեջանական հասարակությանը: Մասնավորապես, տպավորություն է, թե հայաստանյան հասարակությունը դեմ է խաղաղությանը, ինչը բնավ այդպես չէ: Խաղաղությունը պետք է բոլորիս, խաղաղության օրակարգն էլ գալիս է հենց հայաստանյան հանրությունից:
Եվ վերջում՝ հարդորում եմ ընկերներիս և հետևորդներիս զսպվածություն ցուցաբերել և չթիրախավորել Բաքվից վերադարձած գործընկերներիս: Իրենք փորձել են նպաստել հաշտեցման գործընթացին:
Գործընկերներիս էլ հորդորում եմ ապագայում առավել պրոֆեսիոնալ մոտենալ հասարակության հետ ռազմավարական հաղորդկացությանը՝ առաքելությունը նպատակին հասցնելու համար:
Share this content:



Yorum gönder