KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Գազա

Գարիկ Քեռյան: Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Գազա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
34 0

Ռուսաստան-Հավաքական Արևմուտք սուր գլոբալ հակամարտությունը, որը վերածվել է արյունահեղ պատերազմի Ուկրաինայում, արդեն բավական ժամանակ է, որ ընդունել է դիրքային պասիվ բնույթ: Կողմերի հաշվարկը հենվում է ռեսուրսների մաշման, մարդկային, նյութական և ռազմա-տեխնիկական կարողությունների սպառման կետին հասցնելու մարտավարության վրա: Կար տարածված մի կանխատեսում, որ Կրեմլը չի դիմանա իրենից բազմակի անգամ ավելի մեծ տնտեսական և ռազմական կարողություններ ունեցող Արևմուտքի մարտահրավերներին և կհեռանա Ուկրաինայից: Կար նաև ռուսական բանակի կայծակնային հաղթարշավի և Կիևում արագ իշխանափոխության մասին վարկածը, որին հավատում էին Կրեմլի ստրատեգները: Ինչպես տեսնում ենք երկու կանխատեսումներն էլ չիրականացան: Փաստացիորեն ստացվել է ռեսուրսների և կարողությունների միջնորդավորված պատերազմ որի նմանը չի եղել պատերազմների պատմության մեջ: Այս իադրության մեջ, որոշիչ է դառնում հակառակորդ կողմի դեմ երկրորդ, գուցե և երրորդ ճակատի բացման և ռեսուրսների բաժանման ու մասնատման գործի հաջողությունը: Ռուսաստանի դեմ երկրորդ առավել հավանական ճակատը կարող էր դառնալ հարավկովկասյան հակամարտությունների արթնացումը և շղթայական տեղափոխումը դեպի ՌԴ հյուսիսկովկասյան հանրապետություններ, որտեղ առավել կենսունակ են հակառուսական անջատողական տրամադրությունները: Հույսեր կան նաև ղազախական նոր իշխանությունների արտաքին քաղաքական դիրքորոշումների փոփոխության հետ: Բայց օսական և աբխազական օջախները դեռ չի ստացվում արթնացնել, իսկ ղարաբաղյանի ծավալումը չստացվեց: Փոխարենը բախտը ժպտաց Պուտինին: Արաբա-իսրայելական ամենաարյունահեղ պատերազմը տեղափոխել է Վաշինգտոնի ուշադրություն Ուկրաինայից դեպի Մերձավոր Արևելք: ԱՄՆ ստիպված է օգնություն ցուցաբերել Իսրայելին, այլ կերպ չի կարող լինել, հրեական լոբբին շատ հզոր Է և իր աքցանների մեջ է պահում համաշխարհային ֆինանսները: Լուրջ մարտահրավեր է նաև արաբա-մուսուլմանական համախմբումը որի հակաիսրայելական բնույթը ստանում է նաև հակաարևմտյան երանգներ, իսկ սա արդեն լուրջ է: Իր խաղերն է տալիս նաև Էրդողանը, որն իր ուսերին է առել պաղեստինյան դրոշը: Ուստի բացառված չէ մոտակա ամսվա ընթացքում Վաշինգտոնի և Բրյուսելի հորդոր-ճնշումով Զելենսկին ստիպված լինի գնալ զինադադարի: Դա չի նշանակի հաշտության կնքում, բայց կարող է ավարտին հասցնել ակտիվ ռազմական գործողությունների փուլը և հավանաբար կսկսվի տարիներ ձգվող կարգավորման բանակցային գործընթացը, դա կավարտվի պուտինյան ժամանակշրջանից հետո: Կողմերը կարող են օգտվել Մինսկի խմբի երեսունամյա անփառունակ քաղաքական տուրիզմի հարուստ փորձից, որին այնքան շատ էին հավատում միամիտ հայերը: Մտորումներ Գազայի իրադարձությունների շուրջ: Լավ եղեք:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir