Şimdi yükleniyor

Գարիկ Քերյան: Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ուղերձները

Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում եղած ելույթներից եկող կարևոր ուղերձները, որոնց անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս 1. ՇՀԿ – ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակել նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր 2. Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժույթային համակարգի 3. Անհրաժեշտ է վերացնել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի առևտրատնտեսական և մաքսային բոլոր խոչընդոտները 4. Ստեղծել առանձին բանկային գործողությունների համակարգ (SWIFT-ի փոխարեմ) 5. Աջակցել դիտորդ պետությունների անդամակցությանը 6. Արևմուտքը դեռևս ձգտում է խափանել Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եռյակ համագործակցությամբ Հարավային և Արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացմանը: Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականության վերջնական տապալման փաստը: Եվ վերջում ավելացնեմ, որ այս միտումները Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի, որովհետև բոլոր սահմանակից կամ մոտ հարևանները այս երկու կառույցների կամ անդամ են կամ դիտորդ/անդամության թեկնածու:

Share this content:

Yorum gönder