Գարիկ Քեռյան: Ռուսաստան-Ադրբեջան ճգնաժամ
ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչու՞, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններին ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տաս միլիոնից ավել բնակչություն կա և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում քան Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր»,«ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս փորձանքագետները և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղել են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե՞ գրանտակերությունն ավելի կարևոր է , քան մարդկային ճակատագրերը:
Share this content:
Yorum gönder