KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյանն ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա

Փաշինյանն ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
443 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:
Այսօր կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն ասել է, որ այսօր իր օրակարգում բացառապես Հայաստանի անվտանգության եւ կայունության ապահովման հարցն է:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բացառում է բռնությունը ընդդիմախոսների նկատմամբ եւ նշել է, որ եթե «ընդդիմությունը եւս բացառի բռնությունը, այդ դեպքում կարող ենք համատեղ ուժերով քննարկել այս իրավիճակից դուրս գալու տարբերակները»:

«Որեւէ կասկած չկա, որ ես եմ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն: Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ, պայմանական ասած, ժողովրդի դատի առջեւ: Բայց որպեսզի ժողովուրդը ճիշտ եզրահանգումներ անի, այն պետք է տիրապետի բոլոր մանրամասներին», – ասել է վարչապետը:

Խոսելով պատերազմի պատճառների մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը գտնվում էր տարածքների հանձնում ոչնչի դիմաց տրամաբանության մեջ»:

«Իմ վարած քաղաքականությունը եղել է չհամաձայնել այդ տրամաբանության հետ, փորձել փոխել այն: Ցավոք, դա մեզ չի հաջողվել, որովհետեւ ձեւավորվել էր միջազգային կոնսենսուս առ այն, որ տարածքները պետք է հանձնվեն առանց նախապայմանների», – ասել է վարչապետը:

Խոսելով պատերազմի ընթացքի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «կռվել եւ դիմադրել ենք այնքան ժամանակ, քանի դեռ դիմադրությունը իմաստ է ունեցել»:

Վարչապետը հերքել է պնդումներն այն մասին, որ «Շուշին հանձնվել է»: «Դավադիր որոշումներ չեն եղել», – շեշտել է նա:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir