KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հեղափոխություններից հետո կալանավորումներից հնարավոր չէ խուսափել

Հեղափոխություններից հետո կալանավորումներից հնարավոր չէ խուսափել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
529 0

Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն

Պարոն Վասաձե, վստահ եմ՝ հետևում եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես ԱԱԾ բացահայտումներին։ Ի՞նչ տպավորություն ունեք։ Կհամեմատե՞ք հեղափոխությունից հետո Վրաստանում ծավալվող քայլերը Հայաստանի քայլերի հետ։

Իհարկե, բոլորը հետաքրքրված են Հայաստանի իրադարձություններով, թեև շատ բարդ է գնահատականներ տալը, որովհետև չլինելով երկրում՝ չգիտես բոլոր մանրամասները։ Ինչ վերաբերում է ասոցիացիաներին, կարող եմ ասել հետևյալը. ցանկացած հեղափոխություն իր հետ բերում է կալանավորումներ, բայց պարտադիր չէ, որ ցանկացած հեղափոխություն իր հետ բերի բարեփոխումներ, հետևաբար, պետք է արձանագրել, որ հեղափոխություններից հետո կալանավորումներից հնարավոր չէ խուսափել, իսկ բարեփոխումների մասով պետք է սպասել ու տեսնել, դրանք կլինեն մոտ ապագայում։

Թե Հայաստանում, թե Վրաստանում փոփոխություններ են։ Օրերս հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։ Որքանո՞վ Հայաստանի և Վրաստանի զարգացումները կապ ունեն իրար հետ։

Այդ իրադարձությունները որևէ բանով իրար կապված չեն, որովհետև Գեորգի Կվիրիկաշվիլին հեռացավ ներկուսակցական պայքարի արդյունքում, ու թեև մեզ մոտ էլ իրադարձություններ տեղի ունեցան, բայց դրանք ավելի շուտ ֆոն էին իշխող կուսակցության ներսում պայքարի համար։ Ինչպես ասում են՝ ծերուկները պարտվեցին, այսինքն՝ նրանք, որոնք քաղաքականություն մտան 2012 թվականին, հաղթած դուրս եկան։ Այնպես որ, զուգահեռներ անցկացնելու համար դեռ վաղ է։ Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում, մենք դեռ չգիտենք։ Պետք է սպասել, տեսնել։

Ի՞նչ ակնկալիքներ կան նոր վարչապետից, որը ռուսական կրթություն ունի։ Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում կձևավորեն նոր տնտեսական մոդել՝ խաղի նոր արդարացի կանոններով, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր քաղաքացու: Կարո՞ղ ենք ասել, որ հին կանոնները չեն արդադարացնում։

Մեր վարչապետի կրթությունը ոչ միայն ռուսական է, այլև ֆրանսիական։ Ինչ վերաբերում է բարեփոխումների արդյունքում նոր խաղի կանոններ սահմանելուն, որը կվերաբերի Վրաստանի յուրաքանչյուր ընտանիքի, չկա ոչ մի հիմք պնդելու, որ այն բարեփոխումների շարունակումը, որոնք սկսվել են դեռևս Սաակաշվիլիի ժամանակներից, անարդար են եղել և պետք է նոր արդար կանոններ սահմանել։ Դեռևս այն, ինչ արվում է և ասվում է, ինձ դուր է գալիս։ Այլ հարց է, թե որքանով դա կյանքի կկոչվի։

Հայ-վրացական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն սպասվո՞ւմ է, ըստ Ձեզ։

Դժվար թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փոխվեն, որովհետև դրանք գտնվում են լավ մակարդակի վրա, շարունակում են զարգանալ։ Մենք հարևաններ ենք, ոչ մի տեղ այստեղից չենք գնալու, և կան բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Հետևաբար, տեղին չէ խոսել մեր հարաբերություններում կտրուկ փոփոխությունների մասին։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir