Şimdi yükleniyor

Գարիկ Քեռյան: Առաջիկա ընտրությունները Հայաստանում

Մի փոքր ներքաղաքական թեմաներով…, թե չէ կասեն խուսափում է: Եվ այսպես մի քանի դիտարկումներ: Իշխող քաղաքական ուժի, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովը, որն անցավ բավականին ընդգծված պաթոսով. ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ընտրություններում նորից հաղթանակի հասնելու բավականին մարտական և անզիջում տրամադրությունը: Մասնագիտության բերումով քիչ, թե շատ ծանոթ լինելով առաջին դեմքերի քաղաքական հոգեբանության բնորոշ կողմերին, մի բան շատ հստակ է, իշխանության համար պայքարը լինելու է համառ և անզիջում: Կլինի այն արտահերթ, թե հերթական ընտրություններով, այդքան էլ կարևոր չէ, որովհետև քաղաքական դաշտը կարծես թե ավարտում է իր ձևավորումը: Իմ կանխատեսմամբ մասնակից քաղաքական կուսակցությունների և դաշինքների թիվը կլինի 15-ին մոտ, պլյուս մինուս մի երկու երեք: Քաղաքական պայքարի հիմնական դերակատարներն արդեն երևում են: ՔՊ, «Մեր ձևով» դաշինք, ՀՅԴ և դաշնակից այլ կուսակցություններ հավանաբար կրկին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ հնարավոր է դաշինքով, Ծառուկյանի առաջնորդությամբ դաշինք կամ կուսակցություն: Այս հինգ ուժերը դիրքավովում են որպես առաջիկա ընտրությունների առաջատարներ, այն, որ ասում են ֆավորիտներ: Այս հինգը ունեն առավել մեծ ռեսուրսներ՝ դրամական միջոցներ, վարչական ռեսուրս, աջակից բիզնես շրջանակներ, թաքուն ստվերային կապեր ընտրողներ հավաքագրելու ունակ մարդկանց և կառույցների հետ: Մնացյալ քաղաքական կուսակցությունները բավականին զիջում են այս հինգին իրենց ռեսուրսներով: Հատկապես վարչական ռեսուրսների առումով բոլորը բավականին հետ են ՔՊ-ից: Փոքր կուսակցություններին կարելի է դասել գաղափարական տիպի մեջ, նրանք որոշակի համոզմունքների և գաղափարախոսության շուրջ հավաքված նվիրյալների կուսակցություններ են, ի դեպ շատ ընդգծված արտաքին քաղաքական վեկտորի կողմնորոշմամբ: Ինչպես օրինակ ԱԺԲ-ն է և մյուս արևմտամետ քաղաքական կազմավորումները և այլն: Ոչ ներկաներ, ոչ նախկիններ, նոր թարմ պետականամետ/ կենտրոնամետ ու դեռևս ստվերում գտնվող քաղաքական երկու երեք կուսակցություններ կարող են անակընկալ ճեղքում կատարել և հայտնվել պառլամենտում: Այդ դեպքում 50+1 կարող է ապահովվել միայն նրանց հետ դաշինքով: Բացառված չէ, որ վեց յոթ պատգամավորով ֆրակցիայից կախված կլինի իշխանության հարցը: Առաջատար քաղաքական ուժերին բացարձակ մեծամասնություն նվաճելը իրատեսական չեմ համարում: Նրանք միմյանց դեմ քաղաքական պայքարում օգտագործելու շատ բան ունեն: Կոռուպցիայի մեջ մեղադրանքներ, պարտություն և Արցախի կորուստ, զոհեր, ներդրումների պակաս, արտաքին քաղաքական ձախողումներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, արտագաղթ և այլն: Ահա, թե ինչու խոշորների հզոր բախումը կարող է առավել փոքր ռեսուրսներ ունեցողներին ճանապարհ բացել: Սակայն վերջիններս առավել բարդ խնդիր ունեն, որը գումարվում է փոքր ռեսուրսների խնդրին: Դա հստակ ընգծված քաղաքական նոր դիմագծով, ներկա/նախկին ձևաչափից դուրս մեծ հարգանք ունեցող առաջնորդի ճիշտ ընտրությունն է: Նույնիսկ գիտության, արվեստի, սպորտի կամ հանրայինն քաղաքականության մեջ հայտնի չվարկաբեկված գործարարի լիդերությունը կարող է եղանակ փոխել: Նաև նկատի ունեցեք, որ հոգևորականությունն ու եկեղեցական կառույցները նույնպես առավել ակտիվ մասնակցություն են ունենալու: Կարևոր հանգամանքն այն է, որ հետխորհրդային Հայաստանում իշխանությունը երբեք ընտրություններով չի փոխվել: 1990-91 թթ. ընտրությունների արդյունքները պայմանավորված էին միայն ԽՍՀՄ ինքնափլուզմամբ, 1998 թ.-ի իշխանափոխությունը վերնաշենքային բնույթ ուներ և ընտրություններով չէր, 2018 թ. իշխանափոխությունը զանգվածսյին բողոքական շարժման արդյունք էր: Վրաստանում մեկ դեպք եղել է ընտրություններով իշխանափոխության, դա 2012 թ.-ին Սահակաշվիլու պարտությունն էր: Հայաստանում չի եղել: Կարևոր նշանակություն է ունենալու արտաքին գործոնը: Օրնակ, եթե մինչև ընտրությունները ավարտվի պատերազմն Ուկրաինայում, Կրեմլը ավելի մեծ դերակատարում է ունենալու հետխորհրդային երկրների ներքաղաքական գործընթացներում: Ամեն դեպքում առաջիկա կես տարին բուռն է լինեկու:

Share this content:

Yorum gönder