KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր

Արմինե Գ Մարգարյան: Հայաստան-Ադրբեջան համաձայնագիր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
49 0

Խաղաղության պայմանագրից կոմունիկացիաների բացման վերաբերյալ դրույթը հանելը ադրբեջանական կողմի հերթական հաղթանակն է: Այն որևէ կերպ չի նշանակում, որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջելուց, այլ՝ ճիշտ հակառակը:

Այս միակողմանի զիջումը կարող է որոշ չափով արդարացված լինել միայն մեկ պարագայում՝ եթե Թուրքիան հաձնառություն է ստանձնել բացել հայ-թուրքական սահմանը՝ անմիջապես Հայաստան-Ադրբեջան Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Եթե այս պայմանավորվածությունը ձեռք չի բերվել, ապա կոմունիկացիաների հարցը Խաղաղության պայմանագրից դուրս թողնելը Հայաստանին գցելու է հերթական թակարդի մեջ, քանի որ հարցը տեղափոխվելու է հայ-ադրբեջանական կամ հայ-ռուս-ադրբեջանական, կամ հայ-ռուս-ադրբեջանա-թուրքական տիրույթ՝ ըստ էության դուրս թողնելով Արևմուտքին և նախադրյալներ ստեղծելով ուժային լուծման համար՝ ի օգուտ Բաքվի և ի վնաս Հայաստանի սուվերենության:

Եթե հայկական կողմի հաշվարկը նաև այն է, որ այս հարցում զիջումների գնալով հնարավոր կլինի Արևմուտքի միջոցով ստիպել Ադրբեջանին հրաժարվել ՀՀ Սահմանադրությունը փոխելու նախապայմանից՝ ապա սա էլ չի աշխատելու: Բաքուն երբեք չի հենվելու Ալմա Աթայի հռչակագրի վրա, քանի որ դա հակասում է իր իսկ սահմանադրությանը, հետևաբար, ՀՀ Սահամանդրության հարցը Բաքվի ռազմավարության կարևոր բաղկացուցիչներից է, որը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի պարտադրվելու է Հայաստանին:

Նույնիսկ եթե Խաղաղության պայմանագրում հղում լինի Ալմա Աթայի հռչակագրի վրա, դա առոչինչ է լինելու, եթե փաստացի, սահմանազատման և սահմանագծման գործընթացներում այն չլինի հիմնարար, ելակետային սկզբունք: Չմոռանանք, որ Ադրբեջանի Սահամնադրության համաձայն պաշտոնական Բաքուն ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը մոտ 10.000 քռ. կմ. տարածքով:

Հետևաբար, միակ ճանապարհը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է՝ դիմակայունության բոլոր կոմպոնենտների կիրարկմամբ:


 

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir