KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Մի փոքր էլ հայացք ղազախական «կիսալուսնի» հակառակ կողմից:

Հակոբ Բադալյան: Մի փոքր էլ հայացք ղազախական «կիսալուսնի» հակառակ կողմից:

Keisuke Wakizaka Keisuke Wakizaka - - 2 dk okuma süresi
370 0

Այդուհանդերձ, Նազարբաեւին գցեցի՞ն, թե՞ Նազարբաեւը գցեց՝ յուրայիններին: Միթե՞ նրա նման հսկայական փորձառության գործիչը կարող էր գնալ Տոկաեւի դեմ հեղաշրջման արկածախնդրության: Դժվար եմ պատկերացնում: Նազարբաեւն ըստ ամենայնի ավելի շուտ գցեց յուրայիններին, որպեսզի հեռանա:
Ինչպե՞ս հեռանալ, եթե կա իշխանության մի մեծ հատված, որի համար պատասխանատու ես: Դրանք խորանարդիկներ չեն, որ հանձնես Տոկաեւին ու գնաս, առավել եւս բարդ աշխարհում եւ բարդ ռեգիոնում: Նրանք եղել են նրա իշխանության տարիների հենարանը ու էդպես չի լինում, երբ կարող ես հեշտ ու հանգիստ վեր կենալ ու ասել՝ այսօրվանից ենթարկվում եք Տոկաեւին: Իշխանությունն իրականում շատ ավելի բարդ կառուցվածք է, անգամ ավտորիտար իշխանությունը, որքան կարող է թվալ արտաքին հայացքից: Էդ կառուցվածքում իրականում հարցերը մատի շարժումներով չէ, որ լուծվում են, այլ շատ շատ հանգամանքներ ծանրութեթեւ անելով:
Դրա համար էլ Նազարբաեւը տվեց նախագահի պաշտոնը, բայց մնաց ԱԽ քարտուղար, այն էլ Սահմանադրությամբ՝ ցմահ: Բայց աշխարհում զարգացումները գերարագանում են եւ Նազարբաեւը պատկերացնում է թերեւս, որ դրանք այլեւս իր տարիքի եվ առողջության բան չեն, որովհետեւ ինքն ԱՄՆ նախագահ չէ, այլ ընդամենը Ղազախստանի Պետք էր լուծել իշխանության հարցը, ինչն էլ Նազարբաեւն արեց հանձնելով յուրայիններին, որոնք չէին ուզում հանձնվել
Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir