Şimdi yükleniyor

Գարիկ Քեռյան: «Անբարենպաստ որոշում Հայաստանի համար»

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հոդվածի հանումը «Խաղաղության պայմանագրից» մեծամասամբ անբարենպաստ է Հայաստանի համար և ծնում է նոր մարտահրավերներ: Փորձեմ թվարկել դրանք 1. լրիվ զրոյացվում է «Խաղաղության խաչմերուկ»—ը և հասկանալի օատճառներով այն իմաստազրկվում է: 2. Շատ հավանական է, որ հայ-թուրքական սահմանը շարունակվի փակ մնալ. միջանցք չտվեցիք, ի պատասխան սահմանը փակ կմնա տրամաբանությամբ: 3. Հայաստանի երեք տասնամյակ ձգվող շրջափակումը փաստացիորեն կպահպանվի իր բոլոր բացասական հետևանքներով: 4. Հայաստանը կշարունակի կախված մնալ երկու կոմունիկացիոն կետից. Վերին Լարս և Վրաստանի նավահանգիստներ: Պարսկաստանի հետ կապուղիների նշանակությունը կախված կլինի Նրա նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումից: 4. Շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն ծրագրերի 5. Բացառված չէ, որ Ադրբեջանը նպաստավոր պայմանների դեպքում Թուրքիայի հետ համատեղ ուժով և տարածքային զավթումներով հասնի կարևոր ստրատեգիական նպատակին. ցամաքային կապին:

Share this content:

Yorum gönder