KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. yazıklar olsun

yazıklar olsun

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
313 0

Ուզում եմ լսելի դարձնել վերջին ամիսներին պոլսահայ համայնքի ու անձամբ իմ օրակարգում գտնվող մի շատ ցավալի հարց: Վաղը Ստեփանակերտում տեղի կունենա Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը, մի քանի օր խաղերը կանցկացվեն ԼՂՀ-ում, այնուհետ սպորտային մրցումները կշարունակվեն Հայաստանում:

Չորս տարին մեկ անցկացվող համահայկական լայնամասշտաբ այս միջոցառմանը Թուրքիայի հայությունը առանձնահատուկ հուզմունքով է սպասում: Շատերի համար սա լավ (երբեմն նաև միակ) առիթ է Հայաստան այցելելու, աշխարհի տարբեր երկրներից եկած հայրենակիցների հետ ծանոթանալու ու ընկերանալու, հայկական ինքնությունը ներսում արթնացնելու համար։

Համահայկական խաղերին միշտ շատ մեծ պատվիրակությամբ մասնակցող Թուրքիայի հայությունը այս անգամ խաղերին չի գալու: Պատճառը Ղարաբաղն է, իբրև Թուրքիայի քաղաքացիներ, նրանց համար շատ խնդրահարույց է այդ տարածքներ գնալու, մանավանդ նման բազմամարդ խմբով: Ինձ հասած տեղեկությունների համաձայն, թուրքական պատկան մարմինները «խորհուրդ են տվել» չգնալ ԼՂՀ: Երկար բանակցություններից ու քննարկումներից հետո հայկական կողմը ոչ մի զիջման չի գնացել, Թուրքիայից եկած թիմերի խաղերը Հայաստան տեղափոխելու խնդրանքին չեն ընդառաջել: Արդյունքում հարյուրավոր պոլսահայ պատանիներ, երիտասարդներ տարիներով սպասած միջոցառմանը չեն մասնակցելու, ամառվա պլանները ձախողված են, տոմսերը՝ չեղարկված: Դեռ մի բան էլ թուրքական լրատվամիջոցներից մեկը թեմայի շուրջ նման հակահայկական տեսանյութ է հրապարակել:

Հիմա հարց, ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, մի՞թե հնարավոր չէր ինչ որ կերպ լուծել հարցը: Անձամբ կարծում եմ, որ սա հայկական կողմի թերացումն է ու թուլությունը: Պետք էր ամեն ինչ անել, որ թուրքահայությունը մյուս համայնքների նման մասնակցեր խաղերին: Թուրքերեն ասած` yazıklar olsun

Հ.Գ. 2011 թվականի Համահայկական 5-րդ խաղերը շրջադարձային էին իմ կյանքում: Այդ օրերին ծանոթացա պոլսահայ հասակակիցներիս հետ, ընկերացանք, ինձ հրավիրեցին Ստամբուլ, մոտիկից ծանոթացա

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir