KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Levon Mnatsakanyan: Տեր-Պետրոսյանը կեղծ ընդդիմադիր կատեգորիա է ձևավորում…

Levon Mnatsakanyan: Տեր-Պետրոսյանը կեղծ ընդդիմադիր կատեգորիա է ձևավորում…

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
419 0

Առաջին հայացքից 1-ին նախագահի հայտարարությունը պետականամետ գործչի համախմբան կոչ էր, ինչն այժմ պահի հրամայականն է։
Այսուհանդերձ, պետության կործանման դեմ ազգային համախմբմամբ պայքարելու թեզի հեղինակը պետք է պատասխանի մեկ հարցի՝
«ինչպե՞ս կարող էր պետակամետ թեզերով հանդես եկող գործիչը տարիներ առաջ հիմք դնել ազգը պառակտելու կործանարար գործընթացին»։
Հայ հասարակությունն ամնեզիայով չի տառապում՝ չնայած բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտին։

Առաջին նախագահի այս հայտարարությունից հետո վերջինիս ընտրազանգվածը ձեռնպահ կմնա քվեարկելուց՝ անուղղակիորեն ջուր լցնելով իշխանության ջրաղացին։
Վստահաբար պնդում եմ, որ պետական շահի տեսանկյունից կործանարար ու ժամանակավրեպ են՝ սեփական էլեկտորատի չնչին ավելցմանը միտված մանրախնդիր քայլերը։

Իրավմամբ պետականամետ մտածելակերպով գործիչներն այս ընտրություններում պարտավոր են սատարել առավել քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածուին։

Հ.Գ. Քաղաքական նեղ խմբային շահերը՝ ազգայինից վեր դասելու արդյունքում ենք այս վիճակում։

Հ.Գ.Գ. Մնում էր՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեր՝ «ոչ մի թիզ հող»…

Սթափվե՜ք, պարոնա՛յք, սթափվե՛ք…

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir