KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Levon Mnatsakanyan: «Միջազգային հանրության» կարմիր քարտը Հայաստանին…

Levon Mnatsakanyan: «Միջազգային հանրության» կարմիր քարտը Հայաստանին…

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
382 0

Խորհրդային Միության փլուզումից հետո հայ ազգը վաստակեց խաղաղ ապրելու իրավունք՝ հաղթանակ տանելով արցախյան 1-ին պատերազմում։
Դժբախտաբար, այն ժամանակ էլ, Հայաստանի ղեկավարությունը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ, սարսափելով «միջազգային հանրություն» կոչված անտեսանելի «հրեշից», խուսափեց Ադրբեջանին վերջնական կապիտուլյացիայի ենթարկելուց՝ գործելով նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն սխալը։

Այժմ օրինակները շատ են, երբ պետություններն ամրագրում են իրենց հաղթանակը հակառակորդի «դաշտում» (Ղրիմը վառ օրինակ), սակայն ի տարբերություն մեր հյուսիսային հարևանների, մենք նախընտրեցինք մեր հայրենիքի մի մասը (7 շրջանները) դիտարկել որպես կարգավիճակի դիմաց զիջվող տարածքներ և սխալվեցինք։

Գեոպոլիտիկայում գիտելիքների բացակայությունը մեզ բերեց այս աղետին, քանզի մեզ թվում է, թե մոլորակը մեր շուրջն է պտտվում։
Այնինչ, 30 տարվա ընթացքում ջաջախված Ադրբեջանը կարողացավ իր մեջ ուժ գտնել և համադրելով սեփական շահերը տարածաշրջանային խոշոր խաղացողների (ՌԴ) և աշխարհաքաղաքական խոշորագույն բևեռների հետ (Մեծ Բրիտանիա)՝ ռևանշի հասավ։
Իսկ մենք անգամ պատերազմից հետո շնորհակալություն չհայտնեցինք պատերազմի ժամանակ մեզ օգնություն ցուցաբերած և մինչ այժմ ՀՀ տարածքային ամբողջականության օգտին արտահայտված Իրանից։

Ցավալիորեն, պետք է արձանագրել, որ հատկապես վերջին պատերազմից հետո Հայաստանը կորցրել է իր միջազգային սուբյեկտայնությունը, իսկ Արցախն ընդհանրապես մոռացության է մատնվել։
Որքան էլ, որ ցավալի է, Հայաստանն այժմ անգամ ձայնի իրավունք չունի միջազգային արենաներում և շարունակաբար բզկտվում է թշնամիների և «դաշնակիցների» կողմից։

Բզկտվելու ենք այնքան ժամանակ, մինչև չհասկանանք, որ բարեկամներ և դաշնակիցներ ունենալու համար պետք է քեզնից ինչ-որ արժեք ներկայացնես, իսկ մենք այս պահին մեղմ ասած լատունի արժեք էլ չունենք։

Հուսամ, հայոց պետականությունն այսպիսով չի ավարտվելու։

Հ.Գ. Հաղթողներին չե՛ն դատում կամ ճշմարտությունը սրի ծայրին է…

Levon Mnatsakanyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir