KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Hakop Badalyan: Հայաստանում քաղաքական բանավեճի «աղքատ» պատմությունից

Hakop Badalyan: Հայաստանում քաղաքական բանավեճի «աղքատ» պատմությունից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
366 0

Ռոբերտ Քոչարյանը նախընտրական բանավեճի մասնակցեց մի անգամ՝ 2003 թվականի երկրորդ փուլին: Դա Ստեփան Դեմիրճյանի հետ հայտնի բանավեճն էր: Բանավեճում Ստեփան Դեմիրճյանին կարող էր հաղթել նույնիսկ Տիգրան Արզաքանցյանը, դե իսկ Ռոբերտ Քոչարյանն ուներ նրա հանդեպ անհամեմատ մեծ առավելություն, թեեւ այդ ամենով հանդերձ, բանավեճից առաջ գործի էին դրվել ժամանակին բնորոշ «ապահովագրական» որոշակի մեխանիզմներ:

Բայց, այդ շրջափուլի առանցքային բանավեճը դա չէր իհարկե, այլ առաջին փուլում կազմակերպվածը՝ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի միջեւ: Սերժ Սարգսյանը այդ բանավեճով ըստ էության գնաց «մահապարտության», թույլ տալով Գեղամյանին քաղաքական առումով խժռել իրեն, միայն թե կանխվի Ստեփան Դեմիրճյանի օգտին Գեղամյանի՝ իր թեկնածությունը հանելու հնարավոր ռիսկը: Մինչ այդ Դեմիրճյանի օգտին թեկնածությունը հանել էր Արամ Զ. Սարգսյանը:

Իսկ Գեղամյանն այն ժամանակ բնականաբար երիտասարդ էր եւ հռետորական տաղանդի գագաթնակետին, ու այնպես «ջախջախեց» Սերժ Սարգսյանին, որ հաջորդ օրը ըստ երեւույթին օդում էր շնչում իր հաղթանակը եւ մտածում, որ այդ Դեմիրճյանը պետք է իրեն միանա, ոչ թե հակառակը:

Իհարկե Սերժ Սարգսյանի այդ «ինքնազոհաբերումը» չմեղմեց շտաբի պետի պաշտոնին նրա աշխատանքից Ռոբերտ Քոչարյանի դժգոհությունը, ու երկրորդ փուլում երկրորդ նախագահը ընտրարշավի գործընթացի դե ֆակտո կառավարումը ավելի շատ վստահեց ՀՅԴ-ին:

Իսկ 2003 թվականը շրջադարձային, հանգուցային էր Հայաստանում կառավարող համակարգի ներքին տրանսֆորմացիաների եւ հետագա զարգացումների տեսանկյունից:
Hakop Badalyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir