Ու՞մ է պետք շրջանառության մեջ դնել իրանցի 10 գեներալների Հայաստան ժամանելու «թեզը», այդ թվում ռուսական այսպես ասած հայանուն եւ հայանպաստ շրջանակներով: Եկել են գեներալներ, թե չեն եկել, ինքս չգիտեմ: Ի վերջո, կարող էին գալ եւ քննարկել բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:
Բայց, որեւէ մեկը լրջորեն մտածում է, թե Իրանը կռվելու է Սյունիքի համա՞ր, թե Իրանն իր սահմանին զորք է կուտակել Սյունիքի համար կռվելու նպատակո՞վ: Իրանն ինքն իր ձեռքով իրեն պայթեցնելու՞ է: Թե՞ նպատակը Իրանի «անունից» Հայաստանը պայթեցնելն է: Ի դեպ, մայիսի 25-ին Սյունիքի համար «կռվելու» պատրաստ Իրանի արտգործնախարարը այցելում է Բաքու ու Երեւան, երեւի կռիվը սկսելուց առաջ «վերջին զգուշացում» անելու 😉
Եթե լուրջ, Իրանն զորք է կուտակել ընդամենն իր սահմանը պաշտպանելու համար: Այո, Իրանի համար մեղմ ասած անցանկալի է Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական որեւէ գերակայություն, եւ խիստ ցանկալի է հայկական առավելագույն ինքնիշխանություն, բայց դա չի նշանակում, թե Իրանը կռվելու է Սյունիքի համար: Ավելին, Իրանն ուղղակի ի վիճակի չէ կռվել Սյունիքի համար:
Այդ հարցում Իրանը Հայաստանի համար կարող է լինել քաղաքական-դիվանագիտական հավելյալ ռեսուրս, ոչ ավելի: Դա եւս չափազանց կարեւոր ու գնահատելի է, բայց թերեւս նաեւ այդ ռեսուրսն է թիրախավորվում ռազմական պատրաստակամության անհամարժեք պնդումներով:
Hakop Badalyan