Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության շրջանը: Հասկանալի է, քարոզարշավ է: Միաժամանակ, ես կարծում եմ, որ նրա նախագահության շրջանում իրագործվել է Հայաստանի համար մի քանի կարեւոր ենթակառուցածքային ծրագիր, թերություններով հանդերձ’ Սելիմի ճանապարհ, դեպի Մեղրի նոր ճանապարհ, Իրան-Հայաստան գազամուղ, էական ճանապարհաշինություն Երեւանում: Այդ ամենում իհարկե մեծ է նպաստավոր արտաքին կոնյուկտուրայի դերը, բայց իհարկե իր դերն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Բայց, խաղաղության հարցում նրա դերը ուղղակի զրո է: Ընդ որում, այդպիսին էր լինելու որեւէ ղեկավարի դեր մի շրջանում, երբ թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը ակնկալում էին քաղել նավթային դրախտի պտուղները եւ այդ շրջանում նրանք բացարձակապես շահագրգռված չէին այսպես ասած “լավրովյան պլաներ” ծածանելով: Համաշխարհային պատկերն էապես փոխվեց 2007-08 ից: Այդ շրջանում ատդեն երկրորդ նախագահը զբաղված էր երրորդին խանգարելով 😉 Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն ինքն իմ գնահատմամբ պատկերացնում էր այդ փոփոխությունն ու լուծումը տեսնում Վարդան Օսկանյանին նախագահ առաջադրելու տարբերակը, գուցե իրեն էլ տեսնելով 2007 թվականի ԲՀԿ նոր մեծամասնության վարչապետ: Բայց ՌԴ չընդունեց այդ տարբերակը, փաստացի ինչի համար էլ դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանը 2008-ին շնորհակալություն էր հայտնում դեռեւս նախագահ Պուտինին:
Hakop Badalyan
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Hakob Badalyan: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության շրջանը:
Hakob Badalyan: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի ամենից խաղաղ տարիները եղել է իր նախագահության շրջանը:
472 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.