KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Hakob Badalyan: Ադրբեջանն առանց Ռուսաստանի կարո՞ղ էր դիմել սահմանային սադրանքի, թե ոչ

Hakob Badalyan: Ադրբեջանն առանց Ռուսաստանի կարո՞ղ էր դիմել սահմանային սադրանքի, թե ոչ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
456 0

Հիշենք, Ադրբեջանը խոցել է ռուսական ուղղաթիռ, հետո ներողություն խնդրել, Ռուսաստանն էլ ներել է, իհարկե խաղաղապահ առաքելության դիմաց: Այդ հանգամանքից հետո քննարկել՝ Ադրբեջանը կարող էր այդ բանն անել առանց Ռուսաստանի համաձայնության, թե ոչ, կարծում եմ պետք է որ չլինի:

Ընդ որում, հատկանշական է մի բան, որ Հայաստանում թե Ռուսաստանին հավատարմություն հայտնող, թե Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող հանրային շերտերը ունեն կարծես թե մի ընդհանրություն՝ Ռուսաստանի դեմ այստեղ խաղ չկա եւ չկա մի բան, որ լինի առանց Ռուսաստանի համաձայնության կամ որոշման: Տեխնիկապես, գուցե այդպես է: Ամբողջ հարցն այն է, որ բավականին տեւական ժամանակ այդ Ռուսաստանի համաձայնություն ասվածը շատ տարածական է, այսինքն Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել շատ շատ հանգամանքներ, մինչ համաձայնելը կամ դեմ գնալը: Որովհետեւ Ռուսաստանն այսօր թույլ է, իսկ Կովկասում ՌԴ կարմիր գծերը առնվազն մի հսկայական հատվածով վաղուց վերածվել է կարմիր կետագծերի:

Եվ, ինչպես մի առիթով ասել էի, սկզբունքային նշանակություն ունի, թե մենք ինչ ելակետով ենք դիտարկում իրողությունները՝ ամեն ինչ որոշում է Ռուսաստանը, թե Ռուսաստանն այլեւս ամեն ինչ որոշող չէ: Որովհետեւ, եթե ամեն ինչ որոշում է Ռուսաստանը, ապա անտրամաբանական է այստեղ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՄԱԿ ԱԽ-ից խոսելը՝ միեւնույն է ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Սրանք էական հարցեր են, որոնք պետք է հնարավորինս զատել զգայական ու զգալիորեն նաեւ խթանվող աղմուկից, եթե խնդիրը քաղաքականություն մշակելու ռացիոնալ դաշտ ձեւավորելն է:
Hakob Badalyan

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir