Այսօր հաճախ տրվող հարցը․ “Ո՞ւմ ես ընտրելու այս ընտրություններին”։ Երբ այդ հարցին ուզում եմ պատասխանեմ, մաֆյա խաղնա մտքովս անցնում։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց ընտրության մասնակից 24-25 դաշինք կուսակցություններից միայն չորսին կուզենայի առանձնացնել, իսկ մնացածը անիմաստ ոտի տակ են ընգնում։ Կուզենայի առանձնացնել երեք նախագահներին ու վարչապետին, թեկուզ նրա համար, որ նախընտրական քարոզարշավները մնացածի խեղկատակ քարոզարշավներից տարբերվում են։ Հիմա ինչու է այդ խաղը մտքովս անցնում, պատկերացրեք էս խաղում կա չորս մաֆյոզ ու ժողովուրդը։ Խաղի ելքն էլ ակնհայտ է, որ ով հաղթեց, վերջում պարտվելու է ժողովուրդը։ Իհարկե ունեմ վերապահում առաջին նախագահի մասով, սակայն իր ելույթներից մեկում մարդը պարզ բացատրեց, որ այս ընտրություններին մասնակցում է, միայն նրա համար, որ իր կուսակցության առջեւ բարոյական պարտավորություն ունի, չնայած այս ձեւակերպումը պռոյեկտեց Սերժ Սարգսյանի վրա, բայց ակնհայտ էր, ինչի համար է ինքը մասնակցում այս ընտրությանը։ Հիմա այս չորսից էլ կարելի է առանձնացնել երկուսին Քոչարյանին ու Փաշինյանին, որպես հիմնական թեկնածուների։ Քոչարյանի մասով, երբ ասեց իր սիրած ֆիլմը “Կնքահայրն” է, թվում էր, ոչ մի արտառոց բան չկար իր ասածի մեջ, շատերն են սիրում այդ ֆիլմը, բայց արտառոց էր այնքանով, որ իր կառավարման տարիները նույնպես հիշեցնում է կնքահայր ֆիլմը։ Պատահական չէր, որ այդ տարիներին էին հենց ծաղկում այն հանցավոր կլանները, որոնք ոհմակներով պտտվում էին երկրում եւ վայելում կնքահոր հովանավորչությունը։ Երբ հիշողությունից ջնջում ես այդ 10 տարիները, կարծես նորմալ է, կարելի է այդ մարդուն ձայն տալ, բայց ինչքան էլ փորձես ջնջել միեւնույն է, ինքը իր մաֆյոզ դերի մեջ է։ Այդ մարդն ափսոսում է, որ շահարկվող չորս միլիարդ դոլարը իրենը չէ, ափսոսում է, որ տուալետում սպանված Պողոս Պողոսյանը ողջ չմնաց, որտեւ մի քանի բան դեռ նրան կասեր։ Հիմա, եթե դուք այս թեկնածուի մասով կողմնորոշված եք, կներեք բայց ես այդպես էլ չկարողացա իմ հիշողությանն ու խղճին հակադրվեմ, այս թեկնածուի օգտին։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին։ Սա պարզապես ծանր դեպք է, չեմ էլ ուզում սրան որեւէ կերպ անդրադառնամ։ Մենակ մի բան նրանց համար ովքեր կողմնորոշված են սրա օգտին ձայն տալով։ Սա արդեն սկսել է Մեղրիից խոսել, Վազգեն Սարգսյանից մեջբերումներ անելով։ Առաջին բանը ինչ մտքովս անցավ այն է, որ այսօր լրջորեն վտանգված է նաեւ Մեղրին։ Ու երբ ոգեւորված պաշտպանում եք, սրա թեկնածությունը, մի օր օդանավակայաններից մեկում ճամպրուկները գրկած գլխներիտ եք տալու, որ հավատացել ու ձայն եք տվել դրան։ Ափսոս, որ մաֆյա խաղում երրորդ տարբերակ չկա, կամ մաֆյան պետք է հաղթի կամ ժողովուրդը, իսկ այս խաղում ժողովուրդը հաղթելու որեւէ շանս չունի որտեւ մաֆյոզները համոզիչ կերպով կարողանում են քյոլել ժողովրդին, որ իրենք կարմիր խաղացող են։ Մնում է, սպասել հաջորդ խաղին, որտեղ առավոտը բարի չի լինի սեւ խաղացողների համար։
Artur Tigranyan