KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. 27×20․ «Հոկտեմբերի 27»- Հենրիկ Խաչատրյանի, Արամ Կարապետյանի, Վահրամ Խոռխոռունու և Արծրուն Մարգարյանի խորհրդավոր սպանությունները

27×20․ «Հոկտեմբերի 27»- Հենրիկ Խաչատրյանի, Արամ Կարապետյանի, Վահրամ Խոռխոռունու և Արծրուն Մարգարյանի խորհրդավոր սպանությունները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
373 0

Մինչ բուն Հոկտեմբերի 27-ի դեպքերին անդրադառնալը՝ հարկ է խոսել մի քանի այլ իրադարձությունների մասին, որոնք ամբողջացնում են այդ օրերի իրականությունը, Ռոբերտ Քոչարյանի իշխանության քրեածին էությունը։

Քոչարյանի իշխանությունը Հայաստանում կայացել ու ամրապնդվել է խորհրդավոր սպանություններով ու «ինքնասպանություններով»։

Ռոբերտ Քոչարյանն ընդամենը յոթ ամսվա նախագահ էր, երբ Երևանում տեղի ունեցավ աննախադեպ մի հանցագործություն։

1998-ի օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվել է Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան սպանել է տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը, ապա՝ ինքնասպան եղել։ Ավելորդ է ասել, որ պաշտոնական այս վարկածն այդպես էլ արժանահավատ չեղավ ոչ քաղաքական ուժերի, ոչ էլ հասարակության համար։ Եթե անգամ հասարակության մի մասը 1998-ի օգոստոսի 6-ին չէր պատկերացնում, թե որն է սպանության մոտիվը՝ շատ շուտով ամեն բան դարձավ առավել քան հստակ։ Քոչարյանը հաշվենկատ սառնասրտությամբ պլանավորել էր այս զազրելի ոճրագործությունը։ Մի կողմից նա կարողացավ ձերբազատվել պրոֆեսիոնալ անկախությունը հարգող դատախազից ու այդ պաշտոնում կարգեց իր խամաճիկ Աղվան Հովսեփյանին, որը հետո դարձավ քրեաօլիգարխիայի բոլոր հանցագործությունների «պահապան հրեշտակը», մյուս կողմից՝ օգոստոսի 6-ին տեղի ունեցած սպանությունն ու «ինքնասպանությունը» հարմար առիթ էին Վազգեն Սարգսյանի վրա քարոզչական ցեխ շպրտելու համար։

Քոչարյանին ենթակա ԶԼՄ-ները քողարկված կամ բացահայտ ստեր էին տարածում, թե իբրև Հենրիկ Խաչատրյանի սպանությունը ձեռնտու է Վազգեն Սարգսյանին, որպեսզի վերջինս գլխավոր դատախազի պաշտոնում նշանակել տա իր թիմակից Գագիկ Ջհանգիրյանին։

Իրադարձություններից քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ այդ օրերին Սարգսյանն առհասարակ Ջհանգիրյանի թեկնածության լոբբիզմով չի զբաղվել, ու Քոչարյանի խնդիրն էր՝ ոչ միայն իր իշխանությունն ամրացնել, այլ նաև վարկաբեկել ու մեկուսացնել Վազգեն Սարգսյանին։

Հայաստանի պաշտպանության նախարարը, իհարկե, սադրանքների չէր տրվում, սակայն Քոչարյանի ու նրա բանդաների արյունոտ ձեռքերն արդեն տարածվում էին նաև Վազգեն Սարգսյանի շրջապատի վրա։

1998-ի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում սպանվեց պաշտպանության փոխնախարար, գնդապետ Վահրամ Խոռխոռունին։

Ավելորդ է ասել, որ այդ հանցագործությունը մինչև այժմ չի բացահայտվել՝ թեև այդ օրերին ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ սպանության հետքերը տանում են մինչև, այդպես կոչված, ղարաբաղյան կլանի առաջին դեմքերը։

Շատ ավելի զավեշտալի վարկած առաջ քաշվեց ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության պարագայում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ գեներալ-մայորը երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտին։

Միայն Քոչարյանի գավառամիտ ուղեղում կարող էր ծնվել նման անհեթեթ վարկած, մանավանդ Արծրուն Մարգարյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը չէր կարող նման ճղճիմ քայլի դիմել։ Արծրուն Մարգարյանի միակ «մեղքն» այն էր, որ նա Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատից էր։ Այլ խոսքով՝ թուլացվում էր Վազգեն Սարգսյանի թիկունքը, դավադիր սառնասրտությամբ նախապատրաստվում էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։
Սարգիս Արծրունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir