KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Օլիգարխները փորձում են կողոպտածը վերադարձնել`

Օլիգարխները փորձում են կողոպտածը վերադարձնել`

Hasan Oktay Hasan Oktay - - 12 dk okuma süresi
439 0

Օլիգարխները փորձում են կողոպտածը վերադարձնել` որպես փոխհատուցում զոհերի արյան դիմաց. Ըստ Արթուր Սաքունցի, հանրությունը չպիտի ընդունի նման «զղջումը»
Arthur Sakunts 1
Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-Պարոն Սաքունց, հնգօրյա ռազմական գործողությունների ժամանակ մենք ականատես եղանք ադրբեջանական կողմի դաժան գործողությունների՝ խոշտանգվեցին ու սպանվեցին խաղաղ բնակիչներ, գլխատվեց զինծառայող: Այս հարցերը միջազգային կառույցներին ներկայացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը:
-Այդ դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրում ու համապատասխան միջազգային ատյաններին ներկայացում պետք է լինի: Շատ կարևոր է անհետ կորածների գտվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկատվության հավաքագրումը: Այս հարցում մեծ աջակցություն պետք է ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Շատ ինտենսիվ և արդյունավետ պետք է աշխատել անհետ կորածների ու ռազմագերիների հարցերով, որովհետև նրանց հարազատներին պետք է հստակ տեղեկատվություն տրվեն նրանց գտնվելու վայրի, վերադարձի մասին:
Սա մի կողմից պետք է արվի՝ աշխատանք տանելով ադրբեջանական կողմի հետ:
Մյուս կողմից այդ հանցագործությունների հետ կապված հարցերն են, որոնք պետք է փաստագրվեն, համանապատասխան ընթացակարգ կա, պետք է պատշաճ ներկայացի:
Ես մեր արտաքին գործերի նախարարության հետ որևէ լուրջ հույսեր չեմ կապում, բայց այդ ուղղությամբ կարող են աշխատել Ազգային ժողովի պատգամավորները, Արդարադատության նախարարությունը, ռազմագերիների և անհետ կորածների հարցերով մարմինը, նաև միջազգային տարբեր խողովակներ կան:
Բայց առաջին հերթին զոհերի հարազատները կարող են դիմել՝ իրենց հարազատների իրավունքների հարցը միջազգային ատյաններում ներկայացնելու համար: Այսինքն, այստեղ ունենք իրավական բնույթի խնդիրները, որը ենթադրում է ՄԻԵԴ դիմելու ընթացակարգ:
ermenieylem
Մյուսը դա քաղաքացիականն է, որը ես կարևորում եմ այս պահին: Ցավոք սրտի, այն մթնոլորտը, որը ձևավորվել է, դրան նպաստել են հակամարտության մեջ ընդգրկված հասարակությունների ներկայացուցիչների միջև ոչ պատշաճ շփումները: Վերջին 6-7 տարիներին այդ շփումները մարել էին, և դա, իհարկե, բավական լուրջ խոչընդոտ հանդիսացող գործոն է: Ես նկատի ունեմ, որ հիմա մի կողմից պետք է զբաղվել հակամարտությունից տուժածների, նրանց ընտանիքներին աջակցելու խնդիրներով, մյուս կողմից պետք է հակամարտող հասարակությունների միջև վերականգնել երկխոսությունը, որովհետև իշխանությունների երկխոսությունն ըստ էության չի ստացվում, իսկ դրանից առաջին հերթին տուժում է հասարակությունը, հետևաբար պետք է երկխոսության խողովակներ ստեղծել:
ermeniasker
Պետք է վերկանագնվի այդ երկխոսությունը, ինչքան էլ դժվար լինի, որովհետև այնուամենայնիվ ադրբեջանական հասարակությունում էլ, թեկուզ քիչ, բայց ողջամիտ ձայներ հնչեցին:
Մինսկի խումբը բավական լուրջ անելիք ունի այս հարցում: Մյուսը քաղաքական հարթությունում երկխոսությունն է, որը կարծես թե Մինսկի խմբի կողմից խթանվում է: Մեր Արտգործնախարարությունն ընդհանարպես մինչ հակամարտության այս սրումը այնպիսի իրավիճակ ստեղծելուն պետք է ձեռնամուխ լիներ քաղաքականության բնագավառում, որպեսզի այն գործոնները, որոնք սպառնում էին հրադադարի խախտմանը, չեզոքացվեին: Մենք դա չտեսանք, ընդհակառակը, տեսանք, որ արտաքին քաղաքականության բնագավառում բոլոր կարևոր որոշումները հանձնվեցին Կրեմլի լիազորություններին: Այսինքն, ինքնուրույն որոշումների կայացման հնարավորությունը սահմանափակվեց հենց քաղաքական ղեկավարության և նրանց սատարած քաղաքական ընդդիմության կողմից: Դրա համար ստիպված ենք Հայաստանի քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի անգործության հետևանքների հետ գործ ունենալ:
-Ռուսաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ պարզվեց, որ Հայաստանը Ռուսաստանից ըստ պայմանագրի չի ստացել սպառազինությունը: Մյուս կողմի էլ, այս օրերին Սերժ Սարգսյանից տեղեկացանք, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքով: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:
-Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը շատ մեծ ջանք պետք է գործադրեր սպառազինությունների մրցավազքը խթանող բոլոր գործողությունների դեմ, և առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքականության դեմ: Ակնհայտ է, որ այնուամենայնիվ ֆինանսական ռեսուրսների հնարավորությունները միշտ սահմանափակ են՝ այդ մրցավազքին դիմագրավելու համար: Այսինքն, ես կարծում եմ, որ մինչև սպառազինությունների մրցավազքին ներգրավվելը կամ համապատասխան զինատեսակների ձեռքբերումը, պետք է շատ մեծ աշխատանք տարվեր սպառազինությունների մակարադակի նվազեցման ուղղությամբ, ինչի առնչությամբ ՀՀ արտաքին քաղաքականության բնագավառում պատշաճ աշխատանքներ չեն կատարվել: Ինչպե՞ս կատարվերին, եթե ամեն ինչը հանձնված էր միայն մեկ պետության, որը ինքը հենց հանդիսանում է սպառազինությունների մրցավազքի խթանողը: Ռուսաստանի համար բիզնես է զենքի վաճառքը, բայց մենք տեսնում ենք, որ այդ բիզնեսը մարդկային ճակատագրեր է արժենում:
Arthur Sakunts 1
Այստեղ մի կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել, որ ոչ միայն 200 մլն դոլարը, որը Հայաստանին վարկի ձևով էր տրամադրվելու, չեն տվել, այլ նաև նախքան այս ռազմական գործողությունները հրապարակվեց Հայաստանին տարամադրվելիք զինատեսակի ցանկը, թե ինչ զինատեսակներ են մատակարարվելու:
Այսինքն, ռուսական կողմն այս անգամ ակնհայտորեն աշխատում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում նախահարձակ լինելու ուղղությամբ: Մի կողմից Ադրբեջանին զինում էր, մյուս կողմից էլ մյուս կողմին հայտնում էր զինելու մտադրության մասին, ավելին, նաև հրապարակում էր զենքի ցանկը, բայց այդ զենքը չի տրամադրում: Այսինքն, այստեղ ինչ-որ տեղ կարծես թե շանտաժ կա, թե՝ տեսեք, ադրբեջանցիներ, այս զինատեսակները կարող են հայերի ձեռքում հայտնվել, իսկ քանի դեռ չեն հայտնվել, դուք կարող եք ինչ-ինչ գործողություններ իրականացել:
Այստեղ ակնհայտ է, որ հակամարտության երկու կողմին էլ Կրեմլը փորձում է հստակ պահել հսկողության տակ, ուղղակի մի կողմին այս պահին ուժեղացնում է, մյուս կողմին՝ թուլացնում: Այս խաղն, իհարկե, ամբողջովին խափանվեց, քանի որ պլանավորված այն իրավիճակը, որը պետք է ստացվեր, փաստորեն չստացվեց:
Եվ այստեղ զարմանալի է, որ մենք այդ զենքի չմատակարարման մասին իմանում ենք հենց ռազմական գործողությունների ամենաթեժ պահին:
Այսինքն, մենք՝ ՀՀ քաղաքացիներս վստահել ենք իշխանությանը, այդ թվում՝ ԱԺ այն ուժերին, որոնք կողմ են քվեարկել այդ 200 մլն դոլարի վարկային պայմանագրին: Բայց ստացվում է, որ որևէ մեկը չի հետաքրքրվել՝ այդ զենքը հասել է տեղ, թե՞ ոչ: Այսինքն, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, տեղյակ չենք՝ մեր պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա գտնվում է, թե ոչ: Հասարակությանն այս անիրազեկության մեջ պահելը ես համարում եմ հանցագործություն:
-Միաժամանակ այս օրերին հանրության մեջ քննադատություններ են հնչում, թե ինչպես է ստացվում, որ պաշտոնյաների շքեղ դղյակների ու ավտոմեքենաների համար գումար կա, բայց բանակը կռվում է 80-ականների զենքով:
-Այո, երբ որ մենք արդեն այս պատկերի ֆոնին խորանում ենք օլիգարխների միլիոնավոր դոլար արժեցող անձնական գույքի, դղյակների ու ավտոմեքենաների հարցի մեջ ու վելուծում այդ իրավիճակը 80-ական թվականների զենքի հիշատակման ֆոնին, ապա կարծում եմ՝ հանրության համար առավել ակնհայտ է դառնում, որ կոռուպցիան ոչ միայն խաղաղ ժամանակ է քայքայում պետությունը, այլ դրա հետևանքներն առավել քան ակնառու դրսևորվում են արտաքին վտանգների առկայության պարագայում: Այսինքն՝ կոռուպցիոն ինստիտուտներն առաջին հիմնական պատասխանատուն են հանդիսանում այն բոլոր զոհերի, որ մենք ունեցանք: Այստեղ մենք հարցեր ունենք առաջադրելու ՀՀ իշխանություններին ու քաղական ուժերին:
Երկրորդը, ուշ չէ վերստին միջազգային ատյաններում բարձրացնել սպառազինությունների մրցավազքի հարցը, որին շարունակում է նպաստել Ռուսաստանի Դաշնությունը: Ավելին, այն խայտառակ հայտարարությունը, որ իբր հավասարակշռությունը պահպանելու համար երկու կողմերին էլ զենք են վաճառելու, ապացուցում է պարզապես, որ երկու կողմերին որպես գլադիատորներ են օգտագործում: Իրար հետ կռվացնում են, իսկ իրենք կողքից հաճույք են ստանում կամ իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն են լուծում:
-Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել և ի՞նչ պետք է անել դրանից դուրս գալու համար:
-Քանի դեռ մենք չունենք լեգիտիմ իշխանություն, քանի դեռ այս անարդարությունն ու կոռուպցիան հաղթահարված չէ, մենք չենք կարող ակնկալել, որ գլադիատորի կարգավիճակից դուրս կգանք: Եթե մենք հաշտվելու ենք այս իրավիճակի հետ, մենք շարունակելու ենք ունենալ զոհեր: Այս համատեքստում, ես հասկանում եմ, որ պետք էր համախմբվել, բայց փորձերը, որ իբր այդ համախմբումը կատարվում է իշխանության հովանու ներքո, դա առնվազն վիրավորանք է համախմբվողների նկատմամբ: Իշխանությունը բացարձակապես որևէ վստահություն այդ համախմբողների մոտ չուներ:
Մեր վարած քաղաքականությունն է ստիպում, որ Ռուսաստանն այսօր մեզ հետ այսպես վարվի: Մի կարևոր նկատառում էլ անեմ՝ ինչքան հանրային աջակցության ու կամավորների կարիքը կա այսօր, այդքանով նշանակում է, որ չեն գործում պետական ինստիտուտները:
Սա 90 –ական թվականները չէ, երբ որ նոր-նոր պետությունը ձևավորվում էր:
Ինչո՞ւ պետք է այսօր օգնություն ուղարկվի Արցախ, չէ՞ որ որպես հարկատու արդեն վճարել ենք, որպեսզի լուծվի անվտանգության հարցը: Ինչո՞ւ պետք է հիմա օլիգարխները հերթ կանգնեն՝ գումար տալու համար: Որտեղի՞ց նրանց այդ 15 մլն դրամը, 20 մլն դրամը, այդ ի՞նչ գումարներ են: Դա շատ նման է ինդուլգենցիային, որը որևէ կերպ չպետք է ընդունվի հասարակության կողմից։ Նման «զղջումը» խիստ վիրավորական պետք է համարվի հենց հանրության համար, որից կողոպտածը փորձում են վերադարձնեն, որպես փոխհատուցում զոհերի արյան դիմաց ունեցած հանցագործ վարքագծի դիմաց։

Էմմա Մանուկյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir