KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Քննիչները կոծկում են շարքային Գալոյանի խոշտանգման փաստերը, նրա մայրը սթրես է տանում

Քննիչները կոծկում են շարքային Գալոյանի խոշտանգման փաստերը, նրա մայրը սթրես է տանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 21 dk okuma süresi
281 0

2019 թվականի հունիսին Հադրութի զորմասում մահացած Վոլոդյա Գալոյանի գործով փնթի քննություն է իրականացվել: Տպավորություն է, թե քննիչները վստահ են եղել, որ ոչ ոք չի վերահսկելու իրենց գործողությունները և արել են, ինչ ցանկացել են:

Օրինակ, փորձաքննության չեն ուղարկել տղայի զինվորական հագուստը՝ կիտելն ու գուլպաները: Ըստ Գալոյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանի՝ կիտելն ու գուլպաները հայտնաբերելու ու փորձաքննության ուղարկելու միջնորդությունը քննիչները չեն բավարարել, պատասխանելով, որ կիտելն ու գուլպաները կան, բայց դրանք փորձաքննության ուղարկելը նպատակահարմար չեն գտնում:

«Գալոյանի տաբատի կոճակները չկան, և հնարավոր է, նրա վերնազգեստի վրա նույնպես «խոսուն» վնասվածքներ են եղել, հետքեր, որոնք պարտակվել են», — ասում է Խանում Մկրտչյանը: Նա հիմնավոր կասկած ունի , որ տղայի վերնազգեստը թաքցրել են նրա մահվան հանգամանքները կոծկելու նպատակով: Փաստաբանը նկատում է, որ միջնորդությունների պատասխաններում հստակ ձևակերպումներ չկան: «Լղոզված պատասխաններ են: Ոնց որ առաջին դասարանցու պատասխաններ լինեն», — ասում է փաստաբանը:

Քայլ առ քայլ տուժողի իրավահաջորդը փորձում է պարզել, թե ինչ է կատարվել Հադրութի դիրքում մեկ տարի առաջ, հունիսի 29-ին:

Հիշեցնենք, որ 2000 թվականին ծնված Գալոյանը, որը ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, մահացել է գլխի հրազենային վիրավորումից 2019 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են տանում ինքնասպանության վարկածը, թեւ այս մեկ տարում բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք պետք է որ հիմք հանդիսանային հրաժարվել դրանից:

Յուրաքանչյուր նոր փորձաքննություն գլխիվայր շուռ է տալիս ինքնասպանության վարկածը: Առաջին փաստաթուղթը, որը կասկածի տակ դրեց այն, դատաբժշկական եզրակացությունն էր, ըստ որի Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ դիակի արտաքինզննություն իրականացրած մասնագետը գրել էր ընդամենը երեք վնասվածքի մասին:

Ըստ քննիչների, Գալոյանը վեճ էր ունեցել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ,կրակել էր նրա վրա: Ստեփանյանին հաջողվել է խույս տալ կրակոցներից, իսկ Գալոյանը, իբր՝ ծանր տանելով այս միջադեպը, գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել: Ըստ դատաբժիշկ Շավարշ Գևորգյանի, վնասվածքների մի մասը Գալոյանը ստացել է մահից երկուսից երեք օր առաջ, իսկ մեծ մասը պատճառվել է մահվանից ամիջապես առաջ:

Մինչ օրս քննչական մարմինը չի բացատրել, թե որտեղից են հայտնվել տղայի մարմնիմ 22 նասվածքները: «Իրենք ասում են, որ ինքնասպան է եղել ու վերջ: Որևէ բացատրություն ինձ չեն տվել, դեռ մի բան էլ հոգեբանորեն ճնշում են, որ իմ երեխան ինքնասպան է եղել: Ինքը ընդհանրապես պատճառ չուներ: Պարզ է, որ տղայիս ծեծել են, ու սպանել», -ասում է Վոլոդյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը: Որդու մասին խոսելիս նա ծանր սթրես է տանում: Վերջին շրջանում անկայուն հոգեբանական վիճակում է:

Վոլոդյա Գալոյանի գործով փորձաքննությունների պատասխանները գալիս են ուշացումներով: Յուրաքանչյուր նոր փաստաթուղթ նոր սթրես է նրա հարազատների համար: Ինքնաձիգի և հագուստի փորձաքննության եզրակացությամբ, որին սպասել էին 8 ամիս, սենսացիոն փաստ է արձանագրվել՝ Գալոյանի ինքնաձիգից կրակվել է 16 փամփուշտ, սակայն գետնատնակի մոտ, որտեղ Գալոյանը, իբր, կրակահերթ է արձակել,հայտնաբերվել է ընդամենը 5 պարկուճ:

Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով, դա նշանակում է, որ դեպքի վայրը կեղծել են:

«Դատաձգաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ Գալոյանի ինքնաձիգին ամրացված փամփշտատուփի մեջ հայտնաբերվել է թվով 13 փամփուշտ: Եւս մեկը հանվել է ինքնաձիգի փողի միջից, այսինքն, ընդհանուր առմամբ Գալոյանի ինքնաձից կրակվել է 16 փամփուշտ, քանի որ փամփշտատուփի տարողականությունը 30 փամփուշտ է, և զինվորները ստանում են դրան համապատասխան քանակության փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել և փորձաքննության են ներկայացվել թվով 5 պարկուճներ։ Ո՞րտեղ են զենքից կրակված մնացած թվով 11 պարկուճները։ Դրանք սովորաբար ընկնում են կրակողի ոտքերի տակ, կամ լավագույն դեպքում կրակողից 1 մետր հեռու։ Այս փաստը վկայում է այն մասին, որ մենք առ այսօր չունենք իրական դեպքի վայրը, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել, ըստ ամենայնի՝ փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ սպանվել է Գալոյանը», — ասում է Մարտիրոսյանը։

Նախաքննական մարմինը գործով ներկայացնում է 2 դեպքի վայր։ Առաջինըգետնատնակի հարակից տարածքն է, որտեղ Գալոյանը, իբր, կրակահերթ է արձակել դիրքի ավագի վրա, իսկ վերջինս խույս է տվել և թաքնվել է գետնատնակում։ Այս տարածքի ուսումնասիրությամբ, քննիչները ի թիվս այլ իրեղեն ապացույցների, հայտնաբերել, առգրավել և փորձաքննության են ուղարկել թվով 5 պարկուճ, որոնք կրակված են Գալոյանի ինքնաձիգից։

Երկրորդ դեպքի վայրից, որտեղ իբր Գալոյանը ինքնասպան է եղել, հայտնաբերվել է միայն Գալոյանի դիակը՝ թիկնոց վրանի մեջ փաթաթված և կողքին իրեն ամրակցված ինքնաձիգը, դիակից քիչ այն կողմը գցված է եղել զրահաբաճկոնը, ինչը ենթադրում է, որ այն Գալոյանը հագած է եղել ներքնաշապիկի վրայից։ Այս վայրից չի հայտնաբերվել ոչ մի պարկուճ: Քան՞ի կրակոցով է սպանվել Վ․Գալոյանը, եթե չեզոք գոտում է սպանվել, ապա որտե՞ղ են պարկուճները, ո՞վ է սպանությունից հետո Գալոյանի մարմինը դրել վրան- թիկնոցի մեջ, իսկ զենքը նրա կողքին։ Այս հարցերի պատասխանները մինչ օրս չկան:

Դեպքի վայրի կեղծված լինելու հանգամանքին անդրադարձել էինք ավելի վաղ, մեր «Զինվորին սպանել են, մարմինը տարել են, դրել են չեզոք գոտում» հրապարակմամբ:

Մարմնի շուրջ չի եղել արյան լճակը, որը պարտադիր պետք է առաջանար, գլխի շրջանում մի քանի միջանցիկ հրազենային վնասվածքների դեպքում: Սա նշանակում է, որ Գալոյանը սպանվել է այլ վայրում:

«Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ 2019 թվականի հուլիսի 23-ի գիշերը Գալոյանին ծեծել են խոշտանգել են, սպանել են, այնուհետև դիակը թիկնոց վրանի մեջ դրած տարել- գցել են չեզոք գոտում ու հայտարարել են, թե, իբր Գալոյանը ինքնասպան է եղել: Իսկ Գալոյանի դեմ քրեական գործ են հարուցել այն բանի համար, որ նա, իբր, ցանկացել է սպանել դիրքի ավագին, կրակահերթ է արձակել նրա վրա, սակայն վերջինիս հաջողվել է շատ արագ խույս տալ կրակոցներից և թաքնվել գետնատնակում», — եզրակացնում է Ռուբեն Մարտիրոսյանը։

Վոլոդյա Գալոյանի հագուստի փորձաքննական եզրակացությունը ևս ստացվելէ ուշացումով: Փորձաքննությանն են ուղարկվել Գալոյանի տաբատը, կիսաճտքավոր կոշիկները, վարտիքն ու շապիկը, սակայն զինվորական վերնաշապիկն ու գուլպաները փաստորեն, նախաքննության մարմինը չի առգրավել և փորձաքննության չի ուղարկել: Այս փաստը ևս նկատել է քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Հաշվի առնելով, որ դիակի դատաբժշկական եզրակացության Գալոյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ և այն, որ դրանց զգալի մասը Գալոյանը ստացել է գոտկատեղից վեր, տուժող կողմը գալիս է համոզմունքի, որ նշված վերնաշապիկի՝ կիտելի վրա, եղել են բազմաթիվ մեխանիկական վնասվածքներ

Վերնաշապիկը պարտակելով, քննիչ-դատախազները փորձում են թաքցնել հագուստի վրա առկա մեխանիկական վնասվածքները և դրանով նաև այն փաստը, որ Վոլոդյա Գալոյանին ծեծել են, խոշտանգել, այնուհետև սպանել», — ասում է նա։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Խանում Մկրտչյանը, որը ն երկայացնում է Գալոյանի գործով տուժողի իրավահաջորդի շահերը, պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել դատախազություն նշված փորձաքնական եզրակացությունների հիմքով:

Հ.Գ. Կազմակերպությունը բազմիցս անդրադարձել է նախաքննական մարմնի կողմից կատարված առևրևույթ հանցագործության փաստերի սպանված զինծառայողներ Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Գասպարյանի Գևորգ Հարոյանի, Վոլոդյա Գալայանի գործերով։ Այս գործերով մեր յուրաքանչյուր հրապարակումը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար, ինչը, սակայն տեղի չի ունեցել: Հավանաբար, քննությունների ընթացքում տեղի ունեցող հանցագործությունների փաստերին անդրադառնալու ցանկություն չկա:2019 թվականի հունիսին Հադրութի զորմասում մահացած Վոլոդյա Գալոյանի գործով փնթի քննություն է իրականացվել: Տպավորություն է, թե քննիչները վստահ են եղել, որ ոչ ոք չի վերահսկելու իրենց գործողությունները և արել են, ինչ ցանկացել են:

Օրինակ, փորձաքննության չեն ուղարկել տղայի զինվորական հագուստը՝ կիտելն ու գուլպաները: Ըստ Գալոյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանի՝ կիտելն ու գուլպաները հայտնաբերելու ու փորձաքննության ուղարկելու միջնորդությունը քննիչները չեն բավարարել, պատասխանելով, որ կիտելն ու գուլպաները կան, բայց դրանք փորձաքննության ուղարկելը նպատակահարմար չեն գտնում:

«Գալոյանի տաբատի կոճակները չկան, և հնարավոր է, նրա վերնազգեստի վրա նույնպես «խոսուն» վնասվածքներ են եղել, հետքեր, որոնք պարտակվել են», — ասում է Խանում Մկրտչյանը: Նա հիմնավոր կասկած ունի , որ տղայի վերնազգեստը թաքցրել են նրա մահվան հանգամանքները կոծկելու նպատակով: Փաստաբանը նկատում է, որ միջնորդությունների պատասխաններում հստակ ձևակերպումներ չկան: «Լղոզված պատասխաններ են: Ոնց որ առաջին դասարանցու պատասխաններ լինեն», — ասում է փաստաբանը:

Քայլ առ քայլ տուժողի իրավահաջորդը փորձում է պարզել, թե ինչ է կատարվել Հադրութի դիրքում մեկ տարի առաջ, հունիսի 29-ին:

Հիշեցնենք, որ 2000 թվականին ծնված Գալոյանը, որը ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, մահացել է գլխի հրազենային վիրավորումից 2019 թվականի հուլիսին: Քննիչները առաջ են տանում ինքնասպանության վարկածը, թեւ այս մեկ տարում բավականաչափ փաստեր են կուտակվել, որոնք պետք է որ հիմք հանդիսանային հրաժարվել դրանից:

Յուրաքանչյուր նոր փորձաքննություն գլխիվայր շուռ է տալիս ինքնասպանության վարկածը: Առաջին փաստաթուղթը, որը կասկածի տակ դրեց այն, դատաբժշկական եզրակացությունն էր, ըստ որի Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ դիակի արտաքինզննություն իրականացրած մասնագետը գրել էր ընդամենը երեք վնասվածքի մասին:

Ըստ քննիչների, Գալոյանը վեճ էր ունեցել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ,կրակել էր նրա վրա: Ստեփանյանին հաջողվել է խույս տալ կրակոցներից, իսկ Գալոյանը, իբր՝ ծանր տանելով այս միջադեպը, գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել: Ըստ դատաբժիշկ Շավարշ Գևորգյանի, վնասվածքների մի մասը Գալոյանը ստացել է մահից երկուսից երեք օր առաջ, իսկ մեծ մասը պատճառվել է մահվանից ամիջապես առաջ:

Մինչ օրս քննչական մարմինը չի բացատրել, թե որտեղից են հայտնվել տղայի մարմնիմ 22 նասվածքները: «Իրենք ասում են, որ ինքնասպան է եղել ու վերջ: Որևէ բացատրություն ինձ չեն տվել, դեռ մի բան էլ հոգեբանորեն ճնշում են, որ իմ երեխան ինքնասպան է եղել: Ինքը ընդհանրապես պատճառ չուներ: Պարզ է, որ տղայիս ծեծել են, ու սպանել», -ասում է Վոլոդյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը: Որդու մասին խոսելիս նա ծանր սթրես է տանում: Վերջին շրջանում անկայուն հոգեբանական վիճակում է:

Վոլոդյա Գալոյանի գործով փորձաքննությունների պատասխանները գալիս են ուշացումներով: Յուրաքանչյուր նոր փաստաթուղթ նոր սթրես է նրա հարազատների համար: Ինքնաձիգի և հագուստի փորձաքննության եզրակացությամբ, որին սպասել էին 8 ամիս, սենսացիոն փաստ է արձանագրվել՝ Գալոյանի ինքնաձիգից կրակվել է 16 փամփուշտ, սակայն գետնատնակի մոտ, որտեղ Գալոյանը, իբր, կրակահերթ է արձակել,հայտնաբերվել է ընդամենը 5 պարկուճ:

Քրեագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով, դա նշանակում է, որ դեպքի վայրը կեղծել են:

«Դատաձգաբանական փորձաքննությամբ արձանագրվել է, որ Գալոյանի ինքնաձիգին ամրացված փամփշտատուփի մեջ հայտնաբերվել է թվով 13 փամփուշտ: Եւս մեկը հանվել է ինքնաձիգի փողի միջից, այսինքն, ընդհանուր առմամբ Գալոյանի ինքնաձից կրակվել է 16 փամփուշտ, քանի որ փամփշտատուփի տարողականությունը 30 փամփուշտ է, և զինվորները ստանում են դրան համապատասխան քանակության փամփուշտներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել, առգրավվել և փորձաքննության են ներկայացվել թվով 5 պարկուճներ։ Ո՞րտեղ են զենքից կրակված մնացած թվով 11 պարկուճները։ Դրանք սովորաբար ընկնում են կրակողի ոտքերի տակ, կամ լավագույն դեպքում կրակողից 1 մետր հեռու։ Այս փաստը վկայում է այն մասին, որ մենք առ այսօր չունենք իրական դեպքի վայրը, որտեղ կրակոցներ են տեղի ունեցել, ըստ ամենայնի՝ փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ սպանվել է Գալոյանը», — ասում է Մարտիրոսյանը։

Նախաքննական մարմինը գործով ներկայացնում է 2 դեպքի վայր։ Առաջինըգետնատնակի հարակից տարածքն է, որտեղ Գալոյանը, իբր, կրակահերթ է արձակել դիրքի ավագի վրա, իսկ վերջինս խույս է տվել և թաքնվել է գետնատնակում։ Այս տարածքի ուսումնասիրությամբ, քննիչները ի թիվս այլ իրեղեն ապացույցների, հայտնաբերել, առգրավել և փորձաքննության են ուղարկել թվով 5 պարկուճ, որոնք կրակված են Գալոյանի ինքնաձիգից։

Երկրորդ դեպքի վայրից, որտեղ իբր Գալոյանը ինքնասպան է եղել, հայտնաբերվել է միայն Գալոյանի դիակը՝ թիկնոց վրանի մեջ փաթաթված և կողքին իրեն ամրակցված ինքնաձիգը, դիակից քիչ այն կողմը գցված է եղել զրահաբաճկոնը, ինչը ենթադրում է, որ այն Գալոյանը հագած է եղել ներքնաշապիկի վրայից։ Այս վայրից չի հայտնաբերվել ոչ մի պարկուճ: Քան՞ի կրակոցով է սպանվել Վ․Գալոյանը, եթե չեզոք գոտում է սպանվել, ապա որտե՞ղ են պարկուճները, ո՞վ է սպանությունից հետո Գալոյանի մարմինը դրել վրան- թիկնոցի մեջ, իսկ զենքը նրա կողքին։ Այս հարցերի պատասխանները մինչ օրս չկան:

Դեպքի վայրի կեղծված լինելու հանգամանքին անդրադարձել էինք ավելի վաղ, մեր «Զինվորին սպանել են, մարմինը տարել են, դրել են չեզոք գոտում» հրապարակմամբ:

Մարմնի շուրջ չի եղել արյան լճակը, որը պարտադիր պետք է առաջանար, գլխի շրջանում մի քանի միջանցիկ հրազենային վնասվածքների դեպքում: Սա նշանակում է, որ Գալոյանը սպանվել է այլ վայրում:

«Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ 2019 թվականի հուլիսի 23-ի գիշերը Գալոյանին ծեծել են խոշտանգել են, սպանել են, այնուհետև դիակը թիկնոց վրանի մեջ դրած տարել- գցել են չեզոք գոտում ու հայտարարել են, թե, իբր Գալոյանը ինքնասպան է եղել: Իսկ Գալոյանի դեմ քրեական գործ են հարուցել այն բանի համար, որ նա, իբր, ցանկացել է սպանել դիրքի ավագին, կրակահերթ է արձակել նրա վրա, սակայն վերջինիս հաջողվել է շատ արագ խույս տալ կրակոցներից և թաքնվել գետնատնակում», — եզրակացնում է Ռուբեն Մարտիրոսյանը։

Վոլոդյա Գալոյանի հագուստի փորձաքննական եզրակացությունը ևս ստացվելէ ուշացումով: Փորձաքննությանն են ուղարկվել Գալոյանի տաբատը, կիսաճտքավոր կոշիկները, վարտիքն ու շապիկը, սակայն զինվորական վերնաշապիկն ու գուլպաները փաստորեն, նախաքննության մարմինը չի առգրավել և փորձաքննության չի ուղարկել: Այս փաստը ևս նկատել է քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

«Հաշվի առնելով, որ դիակի դատաբժշկական եզրակացության Գալոյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ և այն, որ դրանց զգալի մասը Գալոյանը ստացել է գոտկատեղից վեր, տուժող կողմը գալիս է համոզմունքի, որ նշված վերնաշապիկի՝ կիտելի վրա, եղել են բազմաթիվ մեխանիկական վնասվածքներ

Վերնաշապիկը պարտակելով, քննիչ-դատախազները փորձում են թաքցնել հագուստի վրա առկա մեխանիկական վնասվածքները և դրանով նաև այն փաստը, որ Վոլոդյա Գալոյանին ծեծել են, խոշտանգել, այնուհետև սպանել», — ասում է նա։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ փաստաբան Խանում Մկրտչյանը, որը ն երկայացնում է Գալոյանի գործով տուժողի իրավահաջորդի շահերը, պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել դատախազություն նշված փորձաքնական եզրակացությունների հիմքով:

Հ.Գ. Կազմակերպությունը բազմիցս անդրադարձել է նախաքննական մարմնի կողմից կատարված առևրևույթ հանցագործության փաստերի սպանված զինծառայողներ Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Գասպարյանի Գևորգ Հարոյանի, Վոլոդյա Գալայանի գործերով։ Այս գործերով մեր յուրաքանչյուր հրապարակումը կարող է հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար, ինչը, սակայն տեղի չի ունեցել: Հավանաբար, քննությունների ընթացքում տեղի ունեցող հանցագործությունների փաստերին անդրադառնալու ցանկություն չկա:

Սյուզան Սիմոնյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir