KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Փաշինյան: «Ցանկանում են խամաճիկային իշխանություն ստեղծել»

Փաշինյան: «Ցանկանում են խամաճիկային իշխանություն ստեղծել»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
303 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային Ժողովում ասել է, որ իր հրաժարականը պահանջող ուժերը ցանկանում են «Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»:
«Իսկ ինչո՞ւ դուք, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում, օրինակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչո՞ւ են այդ քաղաքական ուժերը եւ էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»,- ասել է նա՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
Նա ասել է, որ այդ քաղաքական ուժերն առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում եւ, նույնիսկ, հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը:

«Պայման է դրվում, որ այդ թեկնածուն ընտրություններին պետք է ընդհանրապես չմասնակցի, հետեւաբար՝ եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն եւ նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի լեգիտիմության որեւէ աղբյուր, ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել-հասցրել են այդ կարգավիճակին: Այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասվում է, վերականգվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir