KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյան: Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք

Փաշինյան: Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
223 0

Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»․հրապարակվել է Փաշինյանի մայիսի հարցազրույցը CNN primanews-ին

Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը, որ նկարահանվել է մայիսի սկզբին՝ Պրահա այցի ընթացքում:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Հայաստանի ղեկավարն ասել է, թե այդ հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք», – ասել է Փաշինյանը։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir