KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյան: Հանդիպել ենք խոսելու լուծումների մասին

Փաշինյան: Հանդիպել ենք խոսելու լուծումների մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
321 0

Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում, ցավոք, իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կուզեինք»։
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը նա նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակ մարդիկ մահացել են թե հայկական, թե ադրբեջանական կողմից, միջադեպեր են գրանցվում Լեռնային Ղարաբաղում, իսկ այս տարվա մայիսի 12-ից փաստացի ճգնաժամային իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին։

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները սահմանազատված եւ սահմանագծված չեն, սակայն պետական սահման գոյություն ունի։

Ես համաձայն չեմ Ադրբեջանի նախագահի այն ձեւակերպման հետ, որ բոլոր կետերը, բացի ենթակառուցվածքների ապաշրջափակումից, կատարվել են։ Գոյություն ունի գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց խնդիրը։ Կարծում եմ, այսօր հանդիպել ենք ոչ թե բարձրաձայնելու խնդիրները, այլեւ խոսելու առկա խնդիրների լուծումների մասին»,- ասել է ՀՀ վարչապետը։

«ԼՂ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սակայն շատ հարցեր պետք է եւ կարելի է քննարկել, լուծել երկկողմ, եռակողմ ձեւաչափերով։ Ուրվագծվում են ուղիղ շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ»,- հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ թեպետ իսկապես շատ բան է արվել, բայց, ցավոք, դեռեւս ոչ բոլոր հարցերն են կարգավորված։

«Գիտեմ եւ սահմանային, եւ ողբերգական միջադեպերի մասին, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորվում: Այս ամենը մեր կողմից առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Կարելի է ասել, այդ թվում նաեւ այդ նպատակով ենք այսօր հավաքվել, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից: Բայց, այնուամենայնիվ, տարվա ընթացքում քիչ բան չի արվել»,- ասել է նա:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ մեծ աշխատանք է տարվել փախստականների վերադարձի հետ կապված եւ 53 հազար մարդ արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր։

«Ամենակարեւորն այն է, որ պայմաններ են ստեղծվում հետագա բնականոն, խաղաղ կյանքի համար: Ստեղծված է եռակողմ հանձնաժողով՝ փոխվարչապետերի մակարդակով: Գործընկերներս ինձ զեկուցել են աշխատանքի ընթացքի մասին՝ հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, այդ աշխատանքն առաջընթացի վիճակում է: Հիմքեր կան կարծելու, որ մոտակա ժամանակաշրջանում մենք ոչ միայն կկարողանանք հաստատել համապատասխան խմբի աշխատանքը՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով, այլեւ ընդունել համապատասխան, բոլորի համար անհրաժեշտ որոշումը»,- նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ բոլոր ջանքերի նպատակն է պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի համար, որպեսզի մարդիկ կարողանան այնտեղ իրենց զգալ նախ անվտանգ, եւ հետո կարողանան բնականոն կերպով զբաղվել տնտեսական գործունեությամբ, կարողանան զարգացնել տնտեսությունը։

«Այս ամենը, անխոս, պետք է ամենայն բարենպաստ ձեւով անդրադառնա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա: Ռուսաստանի համար եւս սա մեծ նշանակություն ունի՝ նկատի ունենալով հարաբերությունների առանձնահատուկ բնույթը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Մենք հարյուրամյակներով եղել ենք միասնական պետության կազմում, ունենք խորը պատմական կապեր, չէինք ցանկանա, որ դրանք փլուզվեն, հակառակը՝ պետք է ձգտենք դրանք վերականգնել ու հետագայում պահպանել»,- ասել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում ցուցաբերել է առավելագույն կոնստրուկտիվիզմ՝ պատերազմի հետեւանքները վերացնելու եւ ենթակառուցվածքներն ապաարգելափակելու գործում։

«Կարծում եմ, որ այս թեման այն կարեւորներից է, որը դեռ չի իրականացվել: Քանի որ նոյեմբերին ստորագրված փաստաթղթի կետերը գործնականում բոլորը կատարվել են: Մենք բազմիցս հրապարակայնորեն ասել ենք, որ պատրաստ ենք սկսել դելիմիտացիայի գործընթաց, մենք նաեւ հրապարակայնորեն առաջարկել ենք հայկական կողմին աշխատանք սկսել խաղաղության պայմանագրի մասին, որպեսզի վերջ դնենք դիմակայությանը, ճանաչենք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ապրենք որպես հարեւաններ եւ սովորենք կրկին ապրել որպես հարեւաններ»,- ասել է նա:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir