KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
320 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Հայաստանի Հանրապետությունը վաղուց անցել է իր իսկ քաղաքացիների նկատմամբ հանցագործության շեմը: Դադարեցրեք հաղթելու այս հանցավոր ֆարսը – հարևանին չեն հաղթում, հարևանին չեն տրորում, հարևանին չեն ոչնչացնում. հարևանի հետ խոսում են, խոսում են, խոսում են, այնքան, մինչև մեկ լեզվով խոսելու ունակության դրսևորումը, մինչև փոխհասկացվածությունը:

Հարևանների՝ մեկը մյուսին փոխադարձաբար ոչնչացնելու իներցիան կողմերի՝ առանձին-առանձին ինքնաոչնչանալու ճանապարհն է:

Մոռացեք, մի կողմ թողեք «ստրատեգիական դաշնակցի»՝ փրկչարարության հանցավոր խաբկանքը: Անխափան գործող այս սպանդանոցի պայմաններում մոռացեք, մի կողմ թողեք դաշնակիցների անհեթեթ փնտրտուքը, «ցեղասպանվելու»՝ միջազգային հանրությունից ակնկալվող ողորմության խայտառակությունը։

Հաղթահարեք անգործությունը, հաղթահարեք ազգայնական տաբուների հանցագործ իներցիան:

Անցած 30 տարիների ընթացքում մենք կարող էինք ունենալ, հատկապես այսօր մենք կարող ենք ունենալ և ունե՛նք մեկ դաշնակից և, Ձեր իսկ բնորոշմամբ, այդ մեկ դաշնակիցը մեր հարևան Ադրբեջանն է։

Խոսեք, առանց վախի առերերսվեք Ձեր կոլեգայի հետ։

Գեորգի Վանյան
գյուղ Ներքին Ծաղկավան, Տավուշի մարզ
6 նոյեմբեր, 2020

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir