KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վարչապետի ընտանիքի ինքնամեկուսացումը․ արտակարգ դրության ուրվականը

Վարչապետի ընտանիքի ինքնամեկուսացումը․ արտակարգ դրության ուրվականը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
437 0

Նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն է հայտարարվել։ Մինչ այդ նման ռեժիմը գործել է մի շարք նահանգներում։

Թրամփի փոխանցմամբ, այդ որոշումը թույլ կտա արագ կարգով 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։

Իշխանությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի և բժշկական հաստատություններին աջակցի վիրուսի բացահայտման ստուգումները հնարավորինս արագ իրականացնելու միջոցներով։

Մասնագետները կստանան քաղաքացիների մոտ վիրուսի առկայության արագ բացահայտման ինովացիոն մեթոդներ փորձարկելու հնարավորություն։ Դրա համար պատկան մարմինները մասնակիորեն կչեղարկեն որոշ գործող ընթացակարգային սահմանափակումներ։

Լուիզիանա նահանգն ընդունել է նախագահական ընտրարշավի շրջանակներում ապրիլի 4-ին կայանալիք ներկուսակցական նախնական ընտրությունները՝ primary-ները, մինչև հունիսի 20-ը հետաձգելու որոշում։

Մարտի 13-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ Միացյալ Նահանգներում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, վախճանվել է առնվազն 41 մարդ։ Այս թվերը Նահանգների համար գուցե մեծ չեն, սակայն Թրամը որոշել է անցնել արտակարգ դրության ռեժիմի, ինչը ենթադրում է ավելի օպերատիվ կառավարում, ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործում։ Թրամփի որոշումը միանգամայն ռացիոնալ է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։ Մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել և ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 13 հաստատված դեպք կա։ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի, Էջմիածինը ուշադրության կենտրոնում է։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են այսօրվա առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Էլ չենք ասում այն մասին, որ դրամը շարունակում է արժեզրկվել, իսկ մարդիկ ուղղակի «գրոհում» են մթերային խանութները՝ անուղղակիորեն հաստատելով, որ երկրում այլևս «արտակարգ դրություն» է։

Արտակարգ դրության ռեժիմն ինքնին արտառոց կամ սարսափելի երևույթ չէ․ այն ընդամենը միտված է ավելի արդյունավետ կառավարմանը ֆորս-մաժորային իրավիճակում։ Հայաստանում համաճարակն ակնհայտորեն զարգանալու միտում ունի՝ գոնե առայժմ, իսկ այս իրավիճակում հապաղելը ու ժամանակավոր լուծումներ գտնելն այքան էլ արդյունավետ չեն։

Խնդիրն պետք է մոտենալ քաղաքական կոնյուկտուրայից, սիմպատիաներից ու անտիսիմպատիաներից անդին։ Ինքնին հասկնալի է, որ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է նաև սահմանդրական հանրաքվեի հետաձգում, սակայն փաստացի քարոզարշավն արդեն դադարեցվել է ու մոտ ապագայում դրա վերսկսումը, մեղմ ասած, իրատեսական չէ։ Այլ խոսքով՝ հանրաքվեի անցկացումը ապրիլի 5-ին փաստացի հնարավոր չէ ու այդ իմաստով անտեղի է քաղաքական որոշման կայացման հետաձգումը։

Կորոնավիրուսն այլևս կլանել է բոլոր մարդկանց ուշադրությունը, մտքերը, հարուցել է տագնապ ու անորոշություն ու այս պարագայում՝ եթե հասարակությանն ինչ-որ բան հուզում է, դա նրա առողջությունն է, անվտանգությունը՝ գլոբալ հարթության վրա, իսկ քաղաքական օրակարգը մղվել է հետին պլան։ Հայաստանի իշխանությունը զգում է հանրությունից եկող ազդակները, ըստ այդմ՝ առաջիկա շաբաթներին պետք է գործի հենց արտակարգ դրության ռեժիմով։
Սարգիս Արծրունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir