KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վարդան Մալխասյանի: Ռոբերտ Քոչարյանը մինչև վերջին երանգը կո ղոպտեց այս երկիրը

Վարդան Մալխասյանի: Ռոբերտ Քոչարյանը մինչև վերջին երանգը կո ղոպտեց այս երկիրը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
310 0

Մեր ժողովուրդն այնքան ծայրահ եղ ատ ելությամբ է լցված Քոչարյանի նկատմամբ, որովհետև տեսել է ինչպես… Վարդան Մալխասյան

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր նաև ՀԱԿ-ը։ Ընտրությունների արդյունքների ու հետընտրական իրադրության վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի հետ։ -Պարոն Մալխասյան, ինչպիսին՞ է Ձեր վերաբերմունքը այս ընտրությունների արդյունքների

վերաբերյալ։ -Մեզ ձայն չտվեցին, որ մենք հայտնվենք խորհրդարանում։ Մենք հարյուր անգամ ժողովրդին հորդորեցինք, որ միշտ զգուշացեք նրանցից, ովքեր արդեն մի անգամ ձեզ խաբել են, ձեզ անարգել են, ձեզ տված խոստումները չեն կատարել, բայց ժողովուրդը գնաց ձայն տվեց նրանց, որոնք մի անգամ չէ, հազար անգամ խաբել էին իրեն։ Ուրեմն նշանակում է, որ ժողովուրդը դեռ բավարար չափով գիտակցություն չունի։ Այն, որ մեզ ձայն չտվեց՝ մենք մազաչափ անգամ չենք չա-րացել, ոչ էլ

նեղացել ենք ժողովրդից, բայց որ ձայն տվեց նախորդ բան դիտական ռեժիմին 200 000-ից ավելի, սա ապշելու բան էր։ Ստեղից մենք հետևություն արեցինք, որ ժողովուրդը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, դեռ երկար պետք է քաղաքական գիտակցության գա։ -բայց ժողովուրդը նաև 687 000-ից ավել ձայն տվեց իշխող ուժին, այս մասին ի՞նչ կասեք։ -Կեղծիքներ ես մեր տարածքներում չեմ տեսել, որևէ կեղծիք չեմ հայտնաբերել։ Պետք է նաև ասել, որ այս ընտրություններին չկիրառվեցին ընտրական այնպիսի խայ-տառակ, ճղճիմ մոտեցումներ, քայլեր, ինչպես նախորդ ռեժիմի տարիներին։ Թաղի խու-ժանները չմասնակցեցին ընտրություններին, ինչպես նախորդ բան-դիտական ռեժիմի ժամանակ։ Այս առումով սա առաջընթաց է, գովելի է։ Սակայն դե հիմա ՔՊ-ն ընտրություններում առավելություն ստացավ։ է ստացավ, հիմա հաղթել են, սակայն տեսնենք կարող են նրանք այս երկիրը այս ճահճի, այս

թնջուկի, այս ձախողումների միջից դուրս հանել։ Եթե կհանեն մենք կողջունենք ու կուրախանանք։ Կարո՞ղ են համակարգ ձևավորել, եթե ձևավորեն շատ լավ կլինի։ Ի զորո՞ւ են երկիրը զարգացման ճանապարհով տանելու, թե՞ ոչ, ի զորո՞ւ են մեր ժողովրդի անվտ անգությունն ապահովելու, թե՞ ոչ, ի զորո՞ւ են վերջապես իրատեսական քաղաքականություն իրականացնելու, թե՞ ոչ, որովհետև մինչև հիմա եղել է ոչ իրատեսական: Մեր նպատակն ինչ է, մենք ոչ իշխանություն ենք ուզում, ոչ էլ պաշտոն, մենք ուզում ենք, որ հայ մարդն արժանապատիվ ապրի իր երկրում հույսը

կապի իր երկրի հետ և այն արտագ-աղթած մեր երիտասարդները դրսից հետ գան Հայաստան, ոչ թե նորից ներսից գնան տարագրության մեջ։ Մեր ամբողջ ցա-վն այն է, որ այս արտագ-աղթի տեմպերը կարող են նորից շարունակվել։ Ես իմ նախորդ ելույթներում էլ միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ նույնը։ Հայրենիքն առաջին հերթին մարդն է նոր հողը։ Եթե շատ հող ունես վրան մարդ չի ապրում, այդ հողը քեզ բոլորովին պետք չի, իսկ եթե մարդիկ գնացին ուրեմն հայրենիքը մաշվեց վերջացավ ու վերջում հանձնվում է օտարներին։ Հիմա կարող են ստեղծել այնպիսի հայրենիք, այնպիսի երկիր, որ ոչ թե արտագ-աթղեն այլ արտագա-ղթնծները հետ գան, եթե ստեղծեն ես իրենց

ցա-վը տանեմ։ -Ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքները և հիմա էլ խոսում են պայ քարը բոլոր գործիքակազմերով, այդ թվում փողոցում շարունակելու մասին։-Որովհետև Ռոբերտ Քոչարյանը միշտ մտածել է, որ այս երկիրը օբյեկտ է որն ինքը նվաճել է, այն ժամանակ նվաճեց, ինքը զավթել էր այդ օբյեկտը և այդ օբյեկտում ամեն ինչ գին ունի, բոլոր մարդիկ գին ունեն, տարբեր մարդիկ տարբեր գների են, տարբեր պաշտոնյաներ տարբեր գների են մինչև վերջին երանգը ինքը կո-ղոպտեց մեր երկիրը, կողոպտեց տարավ։ Հիմա այդ հարստությունն իր ձեռքին է, և ինքը այդ հարստության ահռելի բաժինը ծախսեց ընտրություններին։ Ինքը հաշվարկներ էր արել, որ այդքան փող ծախսելու դեպքում այսքան ձայն պիտի գա, այդ հաշվարկները կատարել էր, հետո տեսավ, որ իրեն խաբեցին, փողն առան՝ քվեն չտվեցին։

Ինքը նաև հույս ուներ, որ երբ որ ՌԴ-ից աջակցություն ունի, ապա դա էստեղ մեծ բաներ կստեղծի։ Բայց եթե Քոչարյանը չառաջադրվեր Փաշինյանն էլ այդքան ձայներ չէր ստանա։ Մեր ժողովուրդն այնքան ծայրահ-եղ ատ-ելությամբ էր լցված Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի նկատմամբ, որովհետև տեսել է նրանց իշխանությունը, որ ի հեճուկս Քոչարյանի, ամբողջ ձայները տվեց Նիկոլ Փաշինյանին։
Հիմա ահռելի փողեր ծախսեց, բայց իր հաշվարկների մեջ սխալվեց, հետո հետաքրքիր բան եղավ, պարզվեց, որ մեր ժողովրդի մեջ թեկուզ կա չմտածող հատված, սակայն նաև բնազդով զգում է, թե վտանգը որտեղից է գալիս և գնում են ուրիշ ուղղությամբ. Ռոբերտ Քոչարյանի գալու դեպքում այս երկիրը հիմնավորապես կդատարկվեր, մարդիկ

կփախնեին երկրից։ Որովհետև էդ ռեժիմի մղձավանջային քսան տարիները, որ մարդիկ հիշում են սարսափի մեջ են ընկնում։ Մեզ ոնց էին ոչ մի բանի համար դա-տում, Աղվան Հովսեփյանը տանում բանտարկում էր։ Ռոբերտ Քոչարյանը փողը տվեց Դաշնակցությանը, հիմնական դերակատարը Դաշնակցությունն էր։ Դաշնակցությունը, որ այն ժամանակ իշխանության մաս էր կազմել դեռ շատ պաշտոնյաներ ունի համակարգի մեջ։ Եվ Նիկոլ Փաշինյանի միակ ողբերգությունն այն է, որ ինքը հին ռեժիմը չմաքրեց, էդ հին ռեժիմի մնացորդները մնացել են՝ թաղապետ, գյուղապետ։ Հայաստանում մի 200-300 դաշնակցականներ գյուղապետեր կան։ Ինքը հաշվարկը կառուցել էր դրանց վրա որ դաշնակցականներին փողով պիտի առներ,

առավ դրեց գրպանը։ Դաշնակցականները Քոչարյանի գրպանում են ու իրենք խոստացան, որ էսքան գյուղապետ կբերենք, էսքան ձայն կբերենք մարզպետարաններում, միջին օղակներում, հարյուրավոր, հազարավոր աշխատողներ ունեն, բայց խաբեցին փողն առան, ձայները չբերեցին, ու խայտառակ եղավ։ -Քոչարյանի ղեկավարած այդ դաշինքը հայտարարել է, որ դիմելու են ՍԴ՝

վիճարկելու ընտրության արդյունքները, ըստ Ձեզ նրանք ի՞նչ հիմքեր ունեն ՍԴ դիմելու համար։ Նա հույսը դրել է այն բանի վրա, որ դա-տավորները գին ունեն, հիմիկվա դա-տավորների ճնշող մեծամասնությունը փչա-ցած են։ Ուրեմն, եթե դա տավորները փ չացած են, ապա փչա ցածներին հնարավոր է շատ հեշտ

առնել։ Հիմա ՍԴ դա տավորներն առավելևս փչա ցած են, ինչ կեղտոտ ճանապարհներով են գնացել հասել էնտեղ ու ինքը հույս ունի, որ փողով դրանց կառնի։ Ես աղաղակող փաստեր մեր Աշտարակի տարածաշրջանի տեղամասերում չեմ նկատել, մեր վստահված անձանցից ոչ մեկ կեղծիքներ չի նկատել։ Հիմա ինչի՞ վրա է Քոչարյանը հույսը դրել, նա փաստեր չունի, իր հույսը դրել է որ դա տավորները կաշա ռվեն ու իր օգտին որոշում կայացնեն։ Ինչքան մարդկանց բռնեցին, դա-տավորներն անհիմն ազատեցին, որովհետև դա տավորները, դ ատական իշխանությունը դուրս են եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, և առայսօր հնարավոր չէ

դրանց մաքրել, և Ռոբերտ Քոչարյանը հույսը դրել է այդ փչ ացածների վրա։ -Ընտրություններն ավարատվեցին, ՀԱԿ-ը չանցավ խորհրդարան, ի՞նչ է անելու ՀԱԿ-ը այս իրավիճակում։ -Ես իմ մասնավոր կարծիքը կարող եմ ասել, քանի որ վարչությունը դեռ նիստ չի արել։ ՀԱԿ-ը պետք է հետևություններ անի,

թե որտեղ էր մեր սխալը։ Եթե ժողովուրդը մեզ ձայն չի տվել, ուրեմն կամ ժողովուրդը մեր խոսքը, մեր գաղափարներն ամբողջությամբ չի հասկացել, կամ մենք չենք հասկացել ժողովրդի ձգտումներն ու նկր տումները։ Մենք ժողովրդին շատ իրատեսական քաղաքականության ճանապարհով գնալու դոկտրին էինք ներկայացրել, բայց մեզ

ականջալուր չեղան։ Չեղան, չեղան, սակայն մենք չենք խռովում, չենք չարանում, չեղավ, ուրեմն մենք պիտի նորից աշխատենք ժողովրդի հետ։ Նժդեհն ասում է, որ երբ վտանգված է ազգի ապագան, ժողովրդի վերջին, միակ և վերջին խաղաքարտը վերադաստիարակվելն է, պետք է կրթել, վերադաստիարակել ժողովրդին

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir