Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է MSM News-ը ՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բարձրաստիճան հոգեւորականների մոտ կորոնավիրուսի փորձանմուշների արդյունքները դրական արդյունք են տվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պապը հրաժարվել է պատարագից եւ այլ կարեւոր պաշտոնական միջոցառումներից ՝ վատ ինքնազգացողության պատճառով: Հռոմի պապը եւ նրա երկու վարակված օգնականները տեղավորվել են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում: