KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի

Վանա լճի Աղթամար կղզին արդեն խմելու ջուր ունի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
376 0

Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն:

Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագծի իրականացման համար Վանի համապատասխան վարչությունը 5 մլն թուրքական լիրա է տրամադրել դեռևս 2018թ. մայիսին:

Սեպտեմբերի 16-ին նախագծի շրջանակում սկսվեցին Վանա լճի ափից ոչ հեռու գտնվող Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը հատուկ խողովակաշարերի միջոցով Վանա լճի հատակով կղզի տեղափոխելու աշխատանքները:

Խողովակաշարի ընդհանուր երկարությունը կազմում է 4 կմ: Կղզում 5 ցայտաղբյուր է տեղադրվել:

Ավելի վաղ` փետրվար ամսին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության էր արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:

Վանի Գևաշ համայնքի ղեկավար Սինան Հաքանը նշելով, որ կղզին կարևոր նշանակություն ունի Թուրքիայի զբոսաշրջության զարգացման գործում, ասել էր. «Կղզու կանաչ զանգվածի մեծ մասը կազմում են նշենիները: Այստեղ 100 տարեկան էնդեմիկ ծառեր կան: Վերջին տարիների կլիմայի գլոբալ փոխոփություններն այստեղ նույնպես զգալի են: Վերջին 10 տարում կղզու բնությունը չորանում է: Եթե միջոցներ չձեռնարկեինք, Աղթամար կղզին կարող էր անապատանալ: Այս նախագիծը կարևոր է հատկապես նշենիները փրկելու, տարածքը 12 ամիս կանաչ պահելու և զբոսաշրջիկների համար ավելի գեղեցիկ միջավայր ապահովելու տեսանկյունից»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir