KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Ապահովելով Ադրբեջան-Նախիջևան տարանցիկ ճանապարհի անվտանգությունը՝ փաստացի դառնում ենք գործիք թուրք-ադրբեջանական տանդեմի համար

Վահե Դավթյան: Ապահովելով Ադրբեջան-Նախիջևան տարանցիկ ճանապարհի անվտանգությունը՝ փաստացի դառնում ենք գործիք թուրք-ադրբեջանական տանդեմի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
379 0

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը կապահովի Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Նա մասնավորապես նշել է՝ դե ֆակտո չստանալով որևէ իրական դիվիդենտ՝ Ադրբեջան-Նախիջևան ցամաքային երկաթուղային կապի հաստատումից, պաշտոնական Երևանը պարտավորություն է վերցրել ապահովել այդ հատվածով բեռնափոխադրումների անվտանգությունը:

-Պարոն Դավթյան, որքանո­­՞վ է հնարավոր երկուստեք ապահովել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության տնտեսական բեռների և անձնակազմի անվտանգությունը:

-Անվտանությունը ապահովելը միայն տեխնիկապես է հնարավոր: Ես կարծում եմ՝ սա բավականին անհեռատես մոտեցում է, որովհետև դրա դիմաց մենք կարող էինք դիտարկել նաև Հայաստանի՝ այդ միջանցքին իրական ինտեգրման հարցը, որը այսօր օրակարգում գտնվում է միայն բաժակաճառերի մակարդակով, որովհետև երբ հարցը տեղափոխում ենք կիրառական տիրույթ, ակնհայտ է դառնում, որ Հայաստանը ոչ միայն իրական տնտեսական դիվիդենտ չի ստանալու այդ ցամաքային կապից, այլև ավելի է խորացնելու սեփական տրանսպորտային բլոկադան: Մենք տեսնում ենք, որ այս եռակողմ գործընթացների շրջանակներում Հայաստանը չի դիտարկվում որպես տարանցման գոտի, և դրա դիմաց որևէ մաքսատուրք կամ տարանցման սակագներ սահմանելու մասին հարց նույնիսկ չկա: Վաղարշակ Հարությունյանի այդ հայտարարությունը դիտարկում եմ բացառապես հակահայկական, այն չի համապատասխանում մեր տրանսպորտային, տնտեսական շահերին:

-Վարչապետը խոսում էր Նախիջևանով Ռուսաստանի հետ կապվելու մասին: Տնտեսապես որքանո՞վ է սա նպատակահարմար:

-Այն անձը, ում դուք վարչապետ եք անվանում, հավանաբար լավ չի պատկերացնում քարտեզը, հակառակ դեպքում կհասկանար, որ պետք չէ աշխարհագրագետ կամ տրանսպորտի մասնագետ լինել՝ հասնակալու համար, որ Հայաստանի՝ Նախիջևանով ՌԴ-ի հետ կապվելը, առնվազն, նոնսենս է տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից, որովհետև խոսքը գնում է Նախիջևանով, Մեղրիի միջանցքով, այնուհետև Զանգելան-Հորադիզով դեպի Բաքու և Բաքվով Դերբենդ, այսինքն՝ Հյուսիսային Կովկաս հասնելու մասին: Սա էապես երկարացնում է բեռնափոխադրումների ժամանակը, և հետևաբար բարձրացնում բեռնափոխադրման ինքնարժեքը: Ակնհայտ է, որ բեռնափոխադրողների մեծ մասը շարունակելու է աշխատել արդեն իսկ գործող ուղիներով՝ Վերին Լարսով և սևծովյան ուղղություններով: Շատ կարևոր է հետևել այս թեմայով Ալիևի հայտարարություններին: Մեկ շաբաթ առաջ Ալիևը Լաչինում հայտարարեց, որ նպատակ է հետապնդվում ցամաքային կապ ապահովել Նախիջևանի և Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանը իր հերթին կարող է ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ: Ալիևի այս հայտարարությունը ցույց տվեց, որ Հայաստանի տրանսպորտային ինտեգրման հարցերը չեն մտնում տեղի ունեցող գործընթացների օրակարգի մեջ:

-Պարոն Դավթյան, Հայաստանը, ըստ էության, ինչ լոգիստիկ խնդիր է լուծում: Ի՞նչ ենք կորցնում և ի՞նչ ենք շահում:

-Որևէ բան մենք չենք շահում, թեև մեզ այս ապաշրջափակումը փորձում են ներկայացնել որպես նոր տնտեսական հնարավորություն, սակայն բավական է խոսել Հայաստանի բեռնափոխադրողների հետ՝ հասկանալու, որ այստեղ որևէ լոգիստիկ նպատակահարմարություն չկա: Հիշենք նաև վերջերս Մառնեուլիում հայ բեռնափոխադրողների վրա եղած հարձակումները, որոնք վառ ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի տարածքով հայ բեռնափոխադրողները անվտանգ չեն կարող անցնել:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ մենք կորցնելու ենք մեր սուբյեկտայնությունը՝ նպաստելով թուրք-ադրբեջանական տանդեմի առևտրաշրջանառությանը և ապահովելով այդ փոխադրումների անվտանգությունը: Չստանալով որևէ իրական դիվիդենտ՝արդյունքում հանդիսանալու ենք ռեսուրս և գործիք՝ թուրք-ադրբեջանական մերձեցման համար:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir