KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Սուրեն Կարապետյան:   Ադրբեջանը սադրանք է անում, ՀՀ ԱԳՆ-ն՝ մեղադրում ռուսներին

Սուրեն Կարապետյան:   Ադրբեջանը սադրանք է անում, ՀՀ ԱԳՆ-ն՝ մեղադրում ռուսներին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
214 0

Ադրբեջանը իր հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի դեմ, ընդ որում վերջին երկու օրերին՝ բավականին ակտիվորեն մանիպուլացիաներ և կեղծիքներ տարածելով և մշակելով միջազգային հանրության կարծիքը։

Երեկ Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ադրբեջանը նաև տեղեկություն է տարածել, թե իբր զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի գոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Թեպետ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը, սակայն ավելի ուշ ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է՝ ռուս խաղաղապահների վերհսկողության գոտում։

Բաքվում հայտարարել են, թե անցակետի տեղադրման վերաբերյալ տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին։ Դեպքից անմիջապես հետո Արցախում անվտանգության խորհրդի նիստ է կայացել և նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է , թե այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է։

Հայտարարություն է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ մեղքի բոլոր սլաքներն ուղղելով ռուս խաղաղապահների ուղղությամբ։ Իհարկե որևէ բառ չկա, որ տակավին օրեր առաջ Արցախը հայտարարում էր Ադրբեջանի կազմում և ադրբեջանական այս սադրանքը հիմնավորապես կապված է հենց Փաշինյանի անհեթեթ և դավաճանական հայտարարությունների հետ։

Ավելին, ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստեղծած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց։

Այն, որ Ադրբեջանը գնալու էր իրավիճակի սրման, թերևս որևէ մեկը կասկած չուներ, սակայն գրեթե 130 օր շրջափակման պայմաններում ո՛չ Հայաստանի իշխանությունները և ո՛չ էլ նրանց խամաճիկները դարձած Արցախի իշխանությունները որևէ քայլ այս ուղղությամբ չեն ձեռնարկել, ընդ որում բավարար քայլեր չեն ձեռնարկել նաև Արցախի բնակիչների նյութական և անվտանգային բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, իսկ այժմ էլ բոլոր սլաքները Ռուսաստանի կողմն ուղղելով՝ ընդամենը սրում են իրավիճակը։

Բնավ էլ տարօրինակ չէ, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ հայտարարություն հասցրել է տարածել արդեն ԱՄՆ պետդեպը։ Փոխխոսնակ Վեդանդ Պատելի հայտարարությամբ նշվում է, թե Միացյալ նահանգները խորապես մտահոգված է, որ անցակետի տեղադրումը խանգարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։

Սուրեն Կարապետյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir