KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սեյրան Օհանյան: Երևան-Գորիս ճանապարհը հայտնվել է նրանց վերահսկողության ներքո հանցագործության նման բան է սա ԱԺ-ում չքննարկելը

Սեյրան Օհանյան: Երևան-Գորիս ճանապարհը հայտնվել է նրանց վերահսկողության ներքո հանցագործության նման բան է սա ԱԺ-ում չքննարկելը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
343 0

2020-ի պատերազմում կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը ՀՀ հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում շարունակվում է։ Այս ամենն առաջին հերթին այն բանի հետևանքն է, որ ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հակառակորդը շարունակում է ճնշումները պարտված իշխանության վրա, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ իրականում պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում գտնվում են պարտադրանքի, թելադրանքի ներքո»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի հայատյաց հռետորաբանությունը շարունակվում է, և կոնկրետ գործողություններով փորձում են էլ ավելի խորությամբ հայտնվել ՀՀ սահմաններում։

«Դա ակնհայտ է հատկապես Սյունիքի հատվածում՝ Կապան-Գորիս ճանապարհին նոր մաքսակետերի, նոր իրադրության ձևավորմամբ, նաև Իշխանասարից մինչև Ջերմուկ ընկած տարածքում դիրքերի առաջխաղացմամբ։ Ըստ էության, այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո»,-ասաց նա։

Ըստ Օհանյանի՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները՝ ճանապարհների և ենթակառուցվածքների շրջափակման վերաբերյալ, Թուրքիայի և Ադրբեջանի համար մնում են որպես հիմք՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն առաջ տանելու համար։ «Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է ՀՀ-ի և Արցախի՝ ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման, ժողովրդագրական պատկերի փոփոխության»,-ասաց նա՝ նշելով, թե այս ամենից ՀՀ իշխանությունները որևէ հետևություն չեն անում։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը մտահոգություն հայտնեց, որ ԱԺ-ն սահմանին վերաբերող կարևոր հարցերի քննարկում չի իրականացնում, մինչդեռ հակառակորդի կողմից սադրանքները շարունակվում են։

«Եթե այսօրվա իշխանություններին թվում է, թե վերջնական խաղաղություն ստորագրելուց հետո ադրբեջանցիների սադրանքները չեն շարունակվելու, ապա դա նրանց համար հերթական խաբկանքն է։ Այս իրավիճակում ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունները չեն կարևորում ՀՀ առջև դրված գերակա խնդիրները՝ հատկապես անվտանգության առումով։ Հանցագործության նման մի բան է ԱԺ-ում տարբեր ոլորտների տարբեր հարցեր քննարկելը, բայց ՀՀ առջև ծառացած անվտանգության խնդիրները չքննարկելը»,-ասաց նա՝ նշելով, թե քաղաքական մեծամասնությունը խոչընդոտեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստի կայացումը, որի ընթացքում Կառավարությունը պետք է պատասխաներ անվտանգային խնդիրներին առնչվող հարցերի։

Սեյրան Օհանյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir