KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սամվել Մանուկյան: Պարտությունը տարածաշրջանային նոր հնարավորություն Նիկոլ Փաշինյանի համար

Սամվել Մանուկյան: Պարտությունը տարածաշրջանային նոր հնարավորություն Նիկոլ Փաշինյանի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
396 0

Մինչ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են թշնամական գործողությունները Հայաստանի դեմ, ամրապնդում իրենց ռազմական պոտենցյալը նոր սադրանքների համար, Նիկոլ Փաշինյանը համառորեն առաջ է մղում այդ երկրների հետ համագործակցելու իր տեսլականը։ Երեկ էլ նա Վրաստանում հայտարարել է, թե տարածաշրջանային նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնց կիրառումը, սակայն, դեռ փաստ չէ։

«Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։ Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորութունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին», – նշել է Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

Ակնհայտորեն, Ղարիբաշվիլին շշմել է այդ ձևակերպումներից։ «Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար վատ մարտահրավեր էր, սակայն, ծանոթանալով վարչապետ Փաշինյանի նոր տեսլականին, հավատում եմ, որ այդ մարտահրավերը կվերածվեն նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին»,- զարմացած նշել է Վրաստանի վարչապետը:

Ըստ ամենայնի, հարևան պետության համար էլ զարմանալի, որ այս պահին Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը ոչ թե պատերազմից հետո տնտեսական և ռազմական հնարավորությունները վերականգնելն է, այլ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի հետ տարանցիկ ճանապարհների ներուժի օգտագործումը։

Սամվել Մանուկյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir