KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ռուզաննա Ստեփանյան: Իսրայելական հրթիռները գտնվում են Ադրբեջանում

Ռուզաննա Ստեփանյան: Իսրայելական հրթիռները գտնվում են Ադրբեջանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
168 0

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին՝ իսրայելական պարբերականները հաղորդում են Ադրբեջանում իսրայելական արտադրության «Բարակ MX» հակաօդային պաշտպանական համակարգի փորձարկման մասին։

«Բարակ MX» հակաօդային համակարգերը, ըստ «Գլոբս» պարբերականի ապահովում են բարձր կարգի պաշտպանություն, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և հրթռներից։

Այս համակարգը կարող է լուծել մարտական բարդ առաջադրանքներ՝ չեզոքացնելով միաժամանակյա օդային բազմաթիվ վտանգներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն տեսանյութ է հրապարակել իսրայելական «Բարակի» կամ, ինչպես ադրբեջանցիներն են այն վերանվանել «Յիլդիրիմի»՝ փորձարկումից։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ևս շեշտում է, որ իսրայելական այս զինատեսակի փորձարկումը հաջողությամբ է անցել, փորձարկման ընթացքում նաև «հայտնաբերվել և ոչնչացվել է բալիստիկ հրթիռ, որն արձակվել էր պայմանական հակառակորդի կողմից»։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir