KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան.- Ի՞նչ է ասում Ֆրանսիան:

Ռուբեն Հ. Մեհրաբյան.- Ի՞նչ է ասում Ֆրանսիան:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
273 0

Ուշադիր հետեւեցի Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահների համատեղ ասուլիսին։ Ծանր տպավորություններ։ Կապված մեր մամուլի որոշ ներկայացուցիչների պահվածքի եւ պատկերացումների հետ։ Հասկացանք՝ տուժած, հասկացանք՝ խոցելի, հասկացանք՝ համբերությունը հատած, բայց դե կներեք, էլի, դա չի նշանակում՝ ուզվոր, հետն էլ մունդռիկ։ Ուզում ես ասել՝ տղերք/աղջիկներ, ախր ձեզ մի քիչ տեսած պահեք։ Հարց ու պատասխանը նման էր մի “յազվա” ուզվորության, ուզվորի մուննաթի կեսժամանաոց “փառատոնի”՝ Քրջի բազար կոչված վայրում, ոչ թե մեր պառլամենտում։ Որ Ալեն Սիմոնյանն էր փորձում միջամտելով “հարթել” մուննաթախառը անհարմար իրավիճակները։ “Յաաա, բա խի՞ մեզ էս չեք տալիս, էն չեք տալիս, իյաաա՛, տվե՛ք դե, հիմա՛, նա՛ղդ, կաժդոմու”․․․ Լավ, կողքից մի հատ նայել ե՞ք էս պահվածքին։ Այո, ողորմելի, խղճահարույց, անարժանապատիվ, ինֆանտիլ պահվածք, էլ չեմ խոսում տարրական կենցաղային դմբոյության մասին։ Աշխատե՛ք ձեր կատարելագործման վրա, հարգելինե՛րս, սա մակարդակ չի, սա աղետ է։ Իհարկե, ազատությունը ենթադրում է նաեւ ապուշ լինելու լիակատար իրավունք եւ ազատություն, եւ դա ընտրության հարց է։ Բայց նաեւ սա այն դեպքն է, երբ ասում են․ “Դուք կյանքում մարդուց բան ուզած չկա՞ք, արա, այ գյոռմամիշներ՛”։ ․․․․․

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir