KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Եվս մեկ «ռուս-ադրբեջանական մշակույթ-մշակույթ».

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Եվս մեկ «ռուս-ադրբեջանական մշակույթ-մշակույթ».

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
250 0

Հերթական “ռուս-ադրբեջանական քուլթուր-մուլթուր”։
Զիբիլի վրի կատու “դարավոր բարեկամի” այսպես կոչված “խաղաղապահները” լավ հասկանալով, որ “գնացքը գնացել է” եւ իրենց “հեղինակության” վերջին նշույլներն են բազմապատկում զրոյի, հիմա բեմականացնում են մի “քուլթուր-մուլթուր-երկխոսություն” Արցախի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ, սեղանի վերի գլուխը նստելով, դեմքին հրակայուն քյարփինջի արտահայտություն հաղորդած, նկարներով-բանով։ Նպատակը մեկն է․ Լաչինի միջանցքի անխուսափելի բացումն “իրենցով անելու” համար։ Բաքուն, բնականաբար, իր էկոբաշիբուզուկներին հետ կանչելիս չի ասելու, թե դա անում է Հաագայի դատարանի աներկբա որոշմանը համաձայն, այլ որ դա անում է բացառապես որպես “բարի կամքի ժեստ՝ իր իսկ քաղաքացիների նկատմամբ”, որպես իր “խաղաղասիրության վկայություն”, ինչը պետք է ծախի Արեւմուտքին, ինչպես նաեւ՝ “ռուսական կողմի ջանքերի շնորհիվ”։ Իհարկե, վերջինը՝ կարեւոր “պաս” է ռուսներին։ Իսկ ռուսներն էլ իրենց հերթին ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Արցախից Հաագայի դատարանի անունը չտան, այլ եւս մեկ անգամ ստորաքարշորեն “երախտագիտություն” հայտնեն “դարավոր բարեկամին”՝ զորիբալայանի մետաստազների մուղամ-բայաթիի երգչախումբ-մեյմունարիումի “սպասիբա ռասիյա” ոռնալու ֆոնին։ Եվ պատկերը կամբողջանա։ Ըստ էության, Բաքվում հենց դա էլ մլուլ է տվել Ալիեւն իր “մասկովսկի ազիզ ղոնախի” հետ։
Դե, իսկ Հայաստանի եւ, ըստ զորիբալայանական թերմացքի տերմինի, “էդ հայաստանսկիների” հերն էլ անիծած, “մեզ էդ ձեր Հաագան ինծերեսնի չի, մին թուղթ ա, էլի, հո կալաշնիկով չի, պո՛ւյ”։
Ահա սա՛ է ռուսական սցենարը․ դրամատուրգիան կա, բեմը կա, դերասանները կան, բեք-վոկալը կա, այդ թվում՝ հանձինս Երեւանում թրեւ եկող հինգերորդ շարասյան եւ վեցերորդ պալատի, տոմսերը եւ հրավիրատոմսերը բաժանված են, հետեւի շարքերից էլ մի բաժակ մուֆթա արաղով շախուշուխ անող ծափտվողների բրիգադներն էլ կա ու կա։ Մնում է սպասել “նոր հյուրախաղերին”։ Սա թատրոն էլ չէ, այլ մի թափառաշրջիկ գեղի կրկես․․․
Հետեւաբար, ուզում եմ զգուշացնել անպատիվ օղռաշներին, որ ձեր վրա ջուրը քաշելու ենք, հանկարծ ռեխներդ չբացեք, ձեր խաղերը ռենտգենի տակ են։
Եվ ուրեմն, վերընկեք տեղներդ, բերաններդ փակ։ Իսկ զիբիլի վրեն որպեսզի կատու չլինի՝ զիբիլը պետք է մաքրել, զիբիլի տեղը՝ սովետաշենի զիբլանոցն է, լայն իմաստով։
Առողջ եղեք։ Բարին ընդ ձեզ։

Ռուբեն Հ. Մեհրաբյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir