KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Պատերազմից մեկ տարի անց ավելի է խորանում հետպատերազմյան ընկճախտը

Պատերազմից մեկ տարի անց ավելի է խորանում հետպատերազմյան ընկճախտը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
351 0

անդառնալի կորուստների հետ մեկ տեղ հասկանում ես, որ «փոսից» դուրս գալու ճանապարհները արգելափակվում են գրեթե բոլորի կողմից` իշխանության, ընդդիմության, հասարակության: Հասկանում ես, որ եթե այսօր մենք մեզ ռեֆլեքսիայի չենթարկենք` չուղղենք մեր հայացքը դեպի ներս և չհասկանանք մեր թույլ և ուժեղ, ճիշտ և սխալ, ընդունելի և անընդունելի կողմերը` այլևս երբեք չենք կարող կայանալ որպես ազգ: Տարիներ շարունակ ամենակարևոր հարցերից մեկի` Արցախի հիմնախնդրի և ածանցյալ իրավիճակների մեր ընկալումն ու մեկնաբանությունները, մեր սպասելիքներն ու պատկերացումները ուրվագծեցին ազգի «ամփոփ դիմանկարը»: Ազգային մենթալիտետի մակարդակում ամենացավալին այն էր, որ մենք այդպես էլ չցանկացանք մուտք գործել 21-րդ դար, «արդարանալով» մեր հարևանների «էութենական մշտականությամբ», գերի մնալով «թուրքը չի փոխվի», «թուրքը մնում է թուրք» և «թուրքը իմ թշնամին է» կարգախոսներին: Այս իմաստով, մեր սեփական «մշտականությունը» խորը խզում առաջացրեց մեր և ժամանակի միջև` աղավաղելով ուժի, հայրենասիրության, խաղաղության և պատերազմի մասին մեր պատկերացումները, աղավաղելով աշխարհի հետ հարաբերվելու ճիշտ և արդյունավետ ձևաչափը: Հասարակությունը, որտեղ խաղաղության կոնցեպտը կարող էր առաջացնել սարկազմ, որտեղ պատերազմի մասին դատողությունները որևէ կապ չունեին անձնական պատասխանատվության հետ և մնում էին ընդամենը խղճուկ ինքնահաստատման և ցուցական խիզախության մակարդակում, որտեղ ապագա դիվանագետներին դասավանդող մասնագետը չարախնդորեն հայտարարում էր, որ այս հարևանների հետ խաղաղությունը բացառված է (փաստացի չհասկանալով, որ ընդունում է սեփական մասնագիտության անպիտանությունը)` չէր կարող խուսափել աղետից: Պատերազմից հետո մի պահ թվաց, որ սթափվել ենք. ով չէր հասկանում` հասկացավ, ով հասկանում էր` ամաչեց: Ցավոք, այդպես չէ: Եվ թեման շարունակում է մնալ անլուրջ, դատարկ, բայց չափազանց վտանգավոր մանիպուլյացիաների առարկա: Ու այլևս չկա այն հույսը, որ այս հասարակությունն ու իր «էլիտան» երբևէ կլրջանա, կհասունանա ու կհասկանա այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմները սկսվում են մեր կամքով, բայց, ցավոք, մեր ցանկությամբ չեն ավարտվում: Եվ այլևս հույս չկա, որ այս հասարակությունը ուղիղ իմաստով տեր կկանգնի իր ապագա սերունդներին:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir