KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ով է գրել Ստեփանի դեմ մատնագիրը. Շուտով ամեն ինչ կպարզվի

Ով է գրել Ստեփանի դեմ մատնագիրը. Շուտով ամեն ինչ կպարզվի

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
488 0

Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան ռուսներն արգելել են, եւ պարզ է դարձել, որ ռուսները հասկանում են՝ իրենք հայտնվել են լուրջ հարվածի տակ եւ առաջին անգամ պաշտոնապես խտրականություն են կիրառում հայերի հանդեպ: Եվ դա միայն սկիզբն է:

Ըստ ամենայնի, ռուսներն ունեն որոշակի ցուցակ, որը կազմվել է Երեւանում ՌԴ դեսպանատան ու հնարավոր է պրո-ռուսական ագենտուրայի մասնակցությամբ:

Պրո-ռուսական ագենտուրան, ինչպես նաեւ նրա գործակալները Հայաստանում ժամանակին շտապեցին զեկուցել, որ այլեւս խնդիրներ չկան, եւ «մայդան», այսինքն հակառուսական շարժում Հայաստանում չի լինի: Սակայն ռուսներն ավելի լավ են տեղեկացված, քան հայերը, նրանք ճյուղավորված ցանց ունեն նախկին Միության բոլոր երկրներում:

Հայաստանում ռուսներն ունեն ոչ միայն գործակալների, այլեւ ագենտուրայի ճյուղավորված ապարատ, որը ծառայում է իրենց շների պես:

Ով է գրել Ստեփանի դեմ մատնագիրը՝ սա հենց այնպես հարց չէ, այլ լիովին օրինաչափ, եւ այդ հարցը դեռ դրվելու է ոչ միայն ագենտուրայի, այլեւ ԱԱԾ առջեւ:

Երեւում է Ստեփանն արժանացել է նման սելեկտիվ վերաբերմունքի: Նա կազմակերպում է բավական ներկայացուցչական ֆորումներ, որտեղ ելույթ են ունենում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Ռուսները ցանկանում են վախեցնել այդ միջոցառումների նախաձեռնողներին, կանգնեցնել ՆԱՏՕ-ին Հայաստանի, ավելի ճիշտ՝ հայ հասարակության ինտեգրման գործընթացները: Ո՞վ է խտրականության հերթում հաջորդը:

Հայաստանում ստեղծվել են պսեւդո-ատլանտյան կառույցներ, որոնք ակտիվ հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ եւ պաշտպանում Ռուսաստանի շահերը: Սակայն հակա-ՆԱՏՕ-ական հայտարարություններն ավելի ու ավելի անառարկայական ու դատարկ են դառնում:

Սակայն պրո-ռուսական այս ագենտուրայի գլխավոր դաշնակիցը պրոիշխանական ԶԼՄ-ներն են, որոնք բնակչությանը թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչ է ՆԱՏՕ-ն եւ որոնք են այդ կառույցի ակցիաներն ու ծրագրերը: Հայկական ԶԼՄ-ները հիմնականում աշխատում են ռուսների համար: Հնարավոր է դա հայկական «ժողովրդավարության» գլխավոր ձեռքբերումն է:

Եթե հայերը ցանկանում են շարունակել մնալ ռուսների վասալը, դա չի նշանակում, որ այդ մասին պետք չէ խոսել:

Վերջին շրջանում, եւ ոչ միայն ապրիլյան պատերազմի ազդեցության տակ, հայերը սկսել են նայել շուրջբոլորը, փորձելով հասկանալ, թե էլ ինչ սրիկայություն է պատրաստում Ռուսաստանն իրենց համար: Որոնք են ռուսների ծրագրերը Ղարաբաղի թեմայով, եւ ինչպես են հայերը փրկվելու այն իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Թուրքիան միավորվում են հակաամերիկանիզմի շուրջ:

Հայերը կվախենա՞ն ռուսների այդ նոր ու անսովոր միջոցներից, հերթական անգամ կապիտուլյացվելո՞ւ են ռուսների առջեւ: Ամեն ինչ կպարզվի շատ շուտով ու առարկայական:

Ռուսաստանը մահանում է եւ հասկացել է, որ ոչ մի կերպ չի կարող վերադարձնել դիրքերը տարբեր երկրներում: Որքան շատ են ռուսները հարեւան երկրներում հաստատում էքսպեդիցիոն սադրիչներ կամ ռազմական բազաներ, այնքան ավելի են այդ ժողովուրդները ատում իրենց, ընդ որում՝ ատում ոչ միայն ռուսական պետությունը, այլեւ ռուս ժողովրդին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir