KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ողջ հայ ժողովուրդը բանակի կողքին է. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Ողջ հայ ժողովուրդը բանակի կողքին է. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
352 0

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպում ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերի խնդիրը մեկն է՝ հաղթանակը, և ողջ հայ ժողովուրդը միասնական կերպով ինչպես միշտ կանգնած է բանակի կողքին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր:

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir