KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ո՞վ չի ուզում խաղաղություն Կովկասում

Հակոբ Բադալյան: Ո՞վ չի ուզում խաղաղություն Կովկասում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
215 0

Հետահայաց գնահատելով պատկերը, եզրակացությունս այն է, որ Մյունխենի եռակողմ քննարկումը՝ Կովկասի երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ, «ծուղակ» էր: Այդպիսին չէր լինի, եթե կազմակերպիչները նախապես համաձայնեցրած լինեին հռետորաբանության եւ քննարկումների շեշտադրումները եւ աշխատանք տանեին այն ուղղությամբ, որ քննարկումը չվերածվեր հայ-ադրբեջանական «փոխհրաձգության»:

Բայց, նրանք այդ մասին հոգ չեն տարել ակնհայտորեն, որովհետեւ իրենց դա պետք չէր: Ավելին, իրենց պետք էր հենց «փոխհրաձգությունը», որում հայկական կողմը չէր լինելու շահեկան դիրքում: Որովհետեւ, Ալիեւը բնականաբար գրոհելու էր իր այսպես ասած հաղթողի դիրքից, իսկ Փաշինյանը հայտնվելու էր հետեւյալ վիճակում.

կամ ամեն կերպ փորձելու էր խուսափել սուր հակադարձումներից՝ իրավիճակի սրման «պատասխանատու» չդառնալու համար, կամ սուր հակադարձելու պարագայում լինելու էր պատասխանատու եւ ՉԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ համար պատասխանատվությունը հավասարապես կիսելու էր Ալիեւի հետ, այդ կերպ արդարացնելով նաեւ Ալիեւի ագրեսիայի պայմաններում «երկուստեք բանակցելու» եւ հարցը բանակցությամբ լուծելու կոչերը, որ հնչում են միջազգային հարթակներից:

Իսկ, երբ Փաշինյանը չի հակադարձում սուր, ապա այդ պարագայում արդեն առաջանում է պատկեր, երբ Ալիեւի գրոհները «անցնում» են, եւ այդ կերպ էլ արդարացնում այն արդեն տնտեսա-քաղաքական պայմանավորվածությունները, որոնք միջազգային հանրությունը՝ այդ թվում Մյունխենն ու դրա կազմակերպիչները, կնքում են նրա հետ իրական «գետնի վրա»՝ հռչակագրային այլեւայլություններից դուրս:

Սա է, ըստ իս, մտահոգիչ պատկերը:

Կարելի էր չմասնակցե՞լ: Հազիվ թե, որովհետեւ դա էլ նշանակելու էր «փախուստ», գործնականում նույն քաղաքական հետեւանքով:

Կրկնեմ, Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին եւ առաջին ջութակներին քաղաքականության շահի եւ ռազմավարության ռեժիմում այսօր չի հետաքրքրում Կովկասի խաղաղությունը: Կովկասը նրանց համար Ռուսաստանին եւ Իրանին հարվածելու առանցքային գոտի է:

Կովկասի խաղաղության հանդեպ գործնական հետաքրքրության պարագայում եռյակի քննարկումը կկազմակերպվեր շատ ավելի հանգամանալից «տնային աշխատանքով», որպեսզի «ծուղակային» տրամաբանությունից, այն ավելի շատ արտացոլեր բարդ իրավիճակում խաղաղ ելքերի գործնական հեռանկարները, գոնե ուրվագծեր դրանք:

Մինչդեռ, քննարկումն ուրվագծեց, եթե ոչ պատերազմ, ապա առնվազն՝ «չխաղաղություն»:

Այստեղ է մտահոգությունս, որ Մյունխենի համաժողովում «կովկասյան» ուղղությամբ կազմակերպական աշխատանքը թողնում է պարզապես հավանական ապակայունացման «ալիբիի» տպավորություն:

Դե, մեզանում իհարկե այս ամենը ընդամենը Արեւմուտք, թե Ռուսաստան, Փաշինյան, թե նախկիններ սուր եւ կոշտ «դիսկուրսը» զարգացնելու, դրա վրա անձնական միավորների պաշարներ կուտակելու լրացուցիչ առիթ է, որի լայնամասշտաբ օգտագործման պրոցեսը արդեն իսկ ընթանում է:

Մի հորդոր բոլոր մասնակից կողմերին՝ չտեղափոխել այդ պրոցեսն իմ պատ:

Հակոբ Բադալյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir