KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Նանե Իսկանդարյան: Փաշինյանը փորձում է ռուսների համբերությունը

Նանե Իսկանդարյան: Փաշինյանը փորձում է ռուսների համբերությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
241 0

Ռուս խաղաղապահների և Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ահագնացող քննադատությունները, որ իրականացնում էին իշխանություններն ու նրանց մերձ «արևմտամետները», այսօր հասել է նաև կառավարություն։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրանց ստացած միջազգային պարտավորությունները՝ մասնավորապես եռակողմ հայտարարության դրույթները։

«Այս դրույթն այսօր փաստացի չի իրագործվում, դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղղապահ զորախումբը»,- ասել է Փաշինյանը։

Նա իհարկե նկատել է, որ նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է, թույլ չտալ, որ տեղի ունենա նման ապօրինություն և մասնավորապես վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը։ Այն, որ վարչապետի հայտարարությունն արժանանալու էր ռուսական կողմի ննադատությանը, որևէ կասկած չի հարուցում։

Անմիջապես արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշել, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնություններին համապատասխան և ամեն ինչ անում են կարգ ու կանոնի ապահովման համար։ Ըստ Պեսկովի՝ խաղաղապահները գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև։

Նա իհարկե բաց տեքստով չի ասել, սակայն ակնարկել է, որ խաղաղապահները չունեն համապատասխան ուժ կիրառելու մանդատ։ Փոխարենը, շատ ավելի կոշտ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարել, թե խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ «Ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, եղել են խնդիրներ, կողմերն իրար մեղադրել են և հենց Ռուսաստանի խաղաղապահներն են արել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար և դա նրանց մոտ ստացվել է, այնպես որ մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում»,- ասել է Զախարովան։

Թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների այլևս ահագնացող քննադատությունների և հակաքարոզչության ալիքը բարդ է ասել, ի դեպ նույն Զախարովան նշել է, թե հայկական կողմը վերջին պահին հրաժարվել է այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումից, որտեղ քննարկվելու էր խաղաղության նախապատրաստումը։

Հայաստանի ԱԳՆ–ն միայն ընդգծել է, թե իրենք պատրաստակամ էին շուրջ երկու շաբաթ ժամանակ, սակայն այս պահին արտգործնախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է։

Նանե Իսկանդարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir