KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Նաիրի Հոխիկյան : Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով․

Նաիրի Հոխիկյան : Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով․

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
439 0

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «2017 թվականին Ադրբեջանն ուներ երեք արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր»։

Իրականում Հայաստանը արբանյակի ծրագիրը սկսել է 2012 թվականից, և այդ առումով հսկայական աշխատանք է կատարվել կանադական, ռուսական և չինական ընկերությունների հետ։ Կան փաստեր, լուսանկարներ և հրապարակումներ․ ընդամենը պետք է ունենալ ցանկություն և կարդալու կարողություն։ Դրանց ես լրացույցիչ կանդրադառնամ։

ԱԺ-ում պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը անլուրջ համարել սեփական արբանյակ ունենալու ծրագիրը, Փաշինյանն ապրիլի 14-ին ամբիոնից ասաց, թե այդպիսի բան չի եղել։

Ես՝ Նաիրի Հոխիկյանս, հայտարարում եմ, որ 2019թ․ մայիսի 11-ին Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում զրուցելիս Նիկոլ Փաշինյանը անձամբ ինձ է ասել, որ մենք արբանյակի անհրաժեշտություն չունենք։ Իմ պնդմանը, որ Ադրբեջանն ունի 2 արբանյակ, որոնք կիրառում է նաև ռազմական նպատակներով, և մենք օր առաջ պետք է ունենանք մեր արբանյակը, Փաշինյանն ասաց բառացիորեն հետևյալը՝ ադրբեջանական արբանյակները խաղալիք են։

Վարչապետ Փաշինյանի այսպիսի դիրքորոշման պատճառով է, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, քանի որ եթե ունենայինք արբանյակ, ապա կկարողանայինք տեղորոշել թուրքական «Բայրաքթար» աթս-ների շարժը և մեր ՀՕՊ-ին տալ կոորդինատներ, որոնք էլ պարզապես կոչնչացնեին թշնամու թիրախները։

Սա Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության փաստերից մեկն է։ Հայ զոհված զինվորների հարազատները պետք է իմանան, թե ով է մեր մարդկային կորուստների թիվ մեկ մեղավորը և ինչի համար։

Քիչ ուշ կանդրադառնամ նաև Հակոբ Արշակյանի հայտարարությանը՝ կրկին փաստերով։

Նաիրի Հոխիկյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir